
Արաբկիր վարչական շրջանում բարձրացել է պարտադիր նորմերի վճարների չափը «Հայկական Ժամանակ»

«ՀԺ-ն գրում է. Հունվարի 1-ից Երևանի Արաբկիր վարչական շրջանում բարձրացել է պարտադիր նորմերի վճարների (սպասարկման վարձեր) չափը: «ՀԺ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատել է թաղապետարանի կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետը՝ նշելով, որ այդ վարձավճարի չափը սահմանում են համատիրությունները` ըստ բնակմակերեսի։ Ցածրահարկ շենքերում 1 քմ-ի համար բնակիչներից գանձվող գումարը 10 դրամից դարձել է 15 դրամ, բարձրահարկերում՝ 20 դրամից 25-30։ Թանկացումը հիմնականում կազմում է 50 տոկոս։ Համատիրություններն իրենց այս որոշումը պատճառաբանել են տարբեր ծառայությունների թանկացմամբ, օրինակ` վերելակների սպասարկման և այլն։Այսինքն` բարձրացած սակագներով կոմունալ վճարումներից բացի, քաղաքացիները պետք է հավելյալ գումար վճարեն նաև ոչինչ չանող համատիրություններին։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում