Թափոնապատում. սնդիկ ու կապար Հրազդանի կիրճում. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։
Գործարանից 500 մ հեռավորության վրա բնակելի գոտին է։ Գերեզմանոցում առաջինից մինչև հինգերորդ վտանգավորության աստիճանի թափոններ են պահվելու, մասնավորապես՝ բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ և այլն։
Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երևանի ջուրը կարող է թունավորվել։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։