Լևոն Տեր-Պետրոսյանը ազնիվ չէ ԲՀԿ-ի հանդեպ. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց օգտագործելով մարտի մեկը որպես առիթ՝ ՀԱԿ-ին քաղաքական հանգուցյալից վերակենդանացել։ Ու ջանք չխնայեց, որ դրա համար խաղի մեջ գցի նաև այլընտրանքի առաջնորդին։ Այն, ինչը Տեր-Պետրոսյանին չէր հաջողվել նախագահական ընտրությունների ժամանակ, փորձեց կրկնել երկրորդ անգամ՝մոռանալով, որ նույն գետը երկու անգամ չեմ մտածում,- «Առավոտի» հետ զրույցում երեկ վերլուծելով Մարտի մեկի վեցամյա տարելիցի օրը ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքը և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև տարակուսանք հայտնեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ազիվ չէ՞ ԲՀԿ-ի հանդեպ, թե՞ գայթակղում է Իվանաշվիլիով, բայց միտումնավոր չի հիշատակում Խոդորկովսկուն։ Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսել է Հայաստանում խաղաղ իշխանափոխություն իրականացնելու տարբերակի մասին։
Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ իշխանափոխությունն, առհասարակ, լինում է ընտրությունների ժամանակ, ու որևէ մեկը չի ասել, որ Հայաստանում ընտրությունների միջոցով պետք է մշտապես ՀՀԿ-ն կամ մեկ այլ կուսակցություն լինի իշխանության.
«Բայց, այնուհանդերձ, ժողովրդի կողմից իշխանափոխություն իրականացնելու կամ իշխանությունների կառավարումը վերարտադրելու ձևն ընտրություններն են։ 2012թ. Հայաստանում ընտրություններ տեղի ոնեցան, որի արդյունքում այսօր մենք խորհրդարան ունենք։ Խորհրդարան, որի մասին Տեր-Պետրոսյանը շատ դրական է արտահայտվում՝ ասելով, որ 1999թ. հետո նման պառլամենտ չենք ունեցել։
Այդ պառլամենտում ՀՀԿ-ն ունի 70-ից ավելի պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 37, ՀԱԿ-ը՝ 7, այն էլ վերապահումներով և այլն։ Այս իմաստով, եթե իրենք խաղաղ իշխանափոխություն են ուզում, վատ չէ։ Ցանկացած ընդդիմության նպատակը պետք է լինի իշխանության գալը, այլապես այդ ընդդիմության գոյությունը նոնսենս է, և այն չպետք է քաղաքականությամբ զբաղվի, այլ սպորտով, այն էլ՝ օլիմպիական տարբերակով՝ կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը։
Բայց 2013 թվականի ընտրություններին ՀԱԿ-ը լռում էր, ԲՀԿ-ն նույնպես։ Մինչդեռ նրանք ունեին լավագույն առիթ՝ իրենց քաղաքական օրակարգը հասարակությանը ներկայացնելու համար։ Մենք գիտենք դրա պատճառը՝ բոլորը տեսան, որ և ՀԱԿ-ի, և ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ խոսում էին 7-10 տոկոսի մասին»։ Ուստի Հայաստանում եթե որևէ մեկի մտքով իշխանափոխություն է անցնում, Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ «տղաները պետք է սպասեն 2017-18 թվականներին»։
Իհարկե, խիստ կասկածելով, որ մինչև 2018-ը Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած շատ գործիչներ այլևս կարող են իրենց արդիականությունը պահպանել։ Կգայթակղվի՞ Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ՝ Էդուարդ Շարմազանովը չգիտի, քանզի շատ հարցեր իր ու հանրության համար անպատասխան են մնացել՝ այն պատճառով, որ ԲՀԿ համագումարից հետո Գագիկ Ծառուկյանի փոխարեն ասուլիսին ներկայացավ Զոհրաբյան-Օսկանյան տանդեմը։ Միաժամանակ, մեր զրուցակիցը ավելորդ չի համարում հիշել Ս. Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ «Ես ինչպես կարող եմ ընդդիմություն լինել»։
Մանրամասները «Առավոտի» այսօրվա համարում։