Կոնգրեսը շրջանցում է Քոչարյանին «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ և եղավ աննախադեպ։ Սա թերևս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց։
Ռոբերտ Քոչարյանի անունը, օրինակ, հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց։ Վերջին շրջանում ՀԱԿ-ում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի հարցում, և սա չի կարող պատահականություն լինել։ Եվ ուրեմն՝ պատասխանի կարիք է զգում հարցը, թե որն է նման նրբանկատության պատճառը։ Ամենատրամաբանական պատասխանը կարող է լինել այն, որ Կոնգրեսը մտավախություն ունի, թե Քոչարյանին արժանի գնահատականներ տալով՝ կարող է փչացնել հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որոք, փաստորեն, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարիների ասելիքի առանցքն են կազմում։
Եթե այդպես է, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չափազանց կարևոր նշանակություն ունի ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի համար, այլապես իմաստ չէր ունենա նրան խնայել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների սիրույն։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես ֆիգուր և նրա կարծիքները բարձր են գնահատվում «Բարգավաճ Հայաստանում» և մասնավորապես՝ նրա առաջնորդի կողմից։ Իսկ թե ինչպիսին են նրա կարծիքների ազդեցությունը ԲՀԿ-ում կայացվող որոշումների վրա կարելի է պատկերացում կազմել արդեն վերը շարադրվածից։ Ու սա չափազանց երկիմաստ վիճակի մեջ է դնում Հայ Ազգային կոնգրեսին ու նրա առաջնորդին։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս