Նիկոյանը մարտի 1-ի մասին իմացել է մարտի 2-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում գլխավորում էր Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով Աժ Ժամանակավոր հանձնաժողովը, երեկ իր ելույթում ցնցող հայտարարություն է արել։Նիկոյանն ասել է, թե իրենք՝ հանձնաժողովի անդամները, Մարտի 1-ի դեպքերի մասին իմացել են մարտի 2-ի առավոտյան՝ «Հայլուրից»։
Այնինչ, 2008թ. մարտի 1-ի գիշերը խորհրդարանում հրատապ կարգով արտահերթ նիստ էր գումարվել տեղի ունեցած բախումների պատճառով Երևանում արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրը հաստատելու համար, և այդ նիստին մասնակցել է նաև Սամվել Նիկոյանը։ Ավելին, պարզվում է՝ նա նույնիսկ հարցեր է ուղղել արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։