Կոշտ խոսակցություն՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բացումից հետո շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել երկուսի միջև` ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան առանձնատանը: Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ կոշտ որակումներ է օգտագործել՝ «եկել ես ըստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» ոգով, սակայն ոչ թե ձմեռային խաղերի, այլ առաջիկայում սպասվելիք բողոքի ակցիաների և դրանց ԲՀԿ-ի մասնակցության մասով:
Ծառուկյանն էլ իր հերթին դժգոհել է ցեմենտի գործարանի շուրջ կատարվող իրադարձություններից՝ ջրի անջատումից, խնամոնց սատկած ձկներից: Կողմերը, ըստ «Հրապարակի» աղբյուրների, բաժանվել են խիստ լարված: Այնքան, որ հաջորդ օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին Ծառուկյանը չի մասնակցել։

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս