Մեծահարուստ փոխնախարարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ ֆինանսների բոլոր չորս փոխնախարարները բավականին լուրջ ունեցվածքի տեր են։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով նրանց ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ, օրինակ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ով չունի ոչ մի շարժական կամ անշարժ գույք, իր հաշվին ունի 28 մլն դրամ, մեկ այլ փոխնախարար՝ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հայտարարագրել է 13,6 մլն դրամ և 11 հազար դոլար, Սուրեն Կարայանը՝ 18 մլն դրամ, իսկ միակ կին փոխնախարար Լիանա Հունանյանը՝ 6,5 մլն դրամ և 23 հազար ԱՄՆ դոլար։

Ընդ որում, տիկին Հունանյանը տարեսկզբին ունեցել է 15 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին այն դարձել է 23 հազար։

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հայտարարագրել է 1 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31