
Ծառուկյանը գնացել է Բելառուս՝ որսի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Թեև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով:
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում: Գնացել է որսի: Թերևս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։