ՀՀԿ-ականները իրենց ելույթները վաճառում են նախագահականի՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ու պատգամավորուհիներից շատերը նոր բիզնես են հիմնել. իրենց ֆեյսբուքյան գրառումների ու ելույթների դեմ ընդդիմադիր ճամբարից հնչած պատասխանները պարզապես վաճառում են ՀՀ նախագահի նստավայրի կոնկրետ աշխատակիցների վրա։

«Ժողովուրդին» լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականներն այդ պատասխանները ներկայացնում են անձամբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, և իրենց ընդդիմախոսը որքան բարձր դիրք է զբաղեցնում և որքան սուր է պատասխանում, այնքան մեծ է հոնորարի չափը։ Իսկ հոնորարը սովորաբար լինում է դրամաշնորհների կամ զանազան արտոնությունների տեսքով։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս