
Սերժ Սարգսյանը խիստ նկատողություն է արել Գագիկ Ծառուկյանին. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Այսօր կայանալիք հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն որոշել է անկախ հրավերի բացակայությունից մասնակցել Հայ ազգայյին կոնգրեսի կողմից այսօր հրավիրված հանրահավաքին, քանի որ «իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ»: Բայց այս անգամ իրենք կլինեն այնտեղ, որտեղ ղեկավար մասն է։
ԲՀԿ-ից հանրահավաքին մասնակցելու են ընդամենը մեկ-երկու հոգի՝ թերեւս Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը, եւ կանգնելու են հարթակում։ Այս անգամ ԲՀԿ-ն ավտոբուսներով մարդ չի բերելու ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ Սերժ Սարգսյանն օրերս Գագիկ Ծառուկյանին շատ խիստ նկատողություն է արել ԲՀԿ-ի ակտիվության, միտինգներին, բողոքի ակցիաներին նրանց մասնակցության մասով։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։