Եթե դատախազությունը մտնի «Արարատցեմենտ», 24 ժամ է պետք, որ տնօրենը կալանավորվի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն երեկ կառավարության նիստից հետո հայտարարել է, որ «Արարատցեմենտում» իրականացվել ու իրականացվելու են ստուգումներ` անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա:
«Արարատցեմենտում » աշխատող և շատ իրազեկ մի քաղաքացի, «Ժամանակին» ասաց, որ այդ ստուգումները ոչ մի լավ բանի չեն բերի, քանի որ բազմաթիվ խախտումներ կան ամենատարբեր ուղղություններով: Հաշվապահությունից սկսած մինչև անվտանգության կանոնների պահպանում: «Գործարանն ամեն տարի էլ ստուգվում է: Բայց եթե դատախազությունը մտնի և ուզենա ինչ-որ բան գտնի, հաստատ կգտնի: Այստեղ առանձնապես լուրջ մասնագետներ չկան, դրա պատճառով էլ ստուգումների արդյունքում հազարումի խախտում կարելի է բացահայտել: Եթե ուզենան, 24 ժամ է պետք, որ գործարանի տնօրենը կալանավորվի»։

Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս