Իրենց ունեցած զգալի չափի դրամական միջոցներով առանձնանում են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ու Արարատի մարզպետ Գառնիկ Աբրահամյանը: Աշոտ Ղահրամանյանը փետրվար ամսվա դրությամբ ունի 18 միլիոն 340 հազար դրամ գումար: 2016 թ. մարտին Արագածոտնի մարզպետ նշանակված Գաբրիել Գյոզալյանն ունի նոր կառուցված մեկ շինություն, իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Դումանյանները շատ վիրավորված են իշխանություններից: Անգամ լուրեր կան, որ նրանք ցանկանում են արտագաղթել: Վերջին հարվածը ՀՀԿ ԳՄ կազմից Դերենիկ Դումանյանին հանելն էր: Ոչ վաղ անցյալում հայր Դումանյանն առողջապահության նախարարն էր, որդին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Բնապահպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին Մոսկվայով եւ ետադարձ թռիչքով Լյուքսեմբուրգի մեկ տոմս է ձեռք բերել, որի արժեքը 914 հազար դրամ է կամ մոտ 1750 եվրո: Այդ տոմսով Լյուքսեմբուրգ է թռել նախարար Արծվիկ Մինասյանը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Նշենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը; Այս հեռանկարը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար:
Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը և նրանից պահանջել, որ գողացածը վերադարձնեն բանակին:
Արտակ Սարգսյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի 4 բնակարան, 4 մեքենա (Toyota Land Cruiser Prado, Mercedes-Benz S550, Nissan Tiida, Mercedes-Benz S 350), 4 ընկերությունում բաժնեմաս, որոնցից մեկը միայն 412 միլիոն դրամ արժողությամբ: Պատգամավորի կինը՝ Էվելինա Սարգսյանը, նախորդ տարի 185 հազար դրամ և 2.6 հազար եվրո փոխառություն է ստացել:
Ոչինչ չի փոխվել նաև ԵԱՏՄ անդամ երկրներ մուտք գործելու կարգի մասով. հայկական համարանիշներով բեռնատարները ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ԵԱՏՄ անդամակցելուց հետո օրերով հերթ են կանգնում Վրաստան-Ռուսաստան սահմանային անցակետում ադրբեջանցիների, թուրքերի, վրացիների և մյուս երկրների ներկայացուցիչների նման: Թեև հայտարարվեց, որ Լարսի անցակետում ԵԱՏՄ երկրների ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար ստեղծվել է «կանաչ անցուղի», որի շնորհիվ մեր բեռնափոխադրողները և ուղևորափոխադրողներն ավելի քիչ ժամանակ պետք է ծախսեին՝ անցակետը հատելու համար, այնուամենայնիվ, խոստացված կանաչ միջանցքը այդպես էլ չի գործարկվում:
Վերջին շրջանում «Քարֆուր Արմենիա» հիպերմարկետը կրճատել է իր ապարանքների ցանկը, և ապրանքների սակավությունը տպավորություն էր առաջացնում, թե այն որոշել է դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում:
Ստորագրահավաքի կազմակերպիչը քաղաքական ուժերից մեկն է, որը որոշել է հավաքված ստորագրությունները «վաճառել» Ծառուկյանին, «քավել» մեղքերը ու տեղ ստանալ Ծառուկյանի հնարավոր դաշինքում։
Երեկ «ՀԺ»-ն արձանագրեց, որ Երևանում տեղակայված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ նաև վնասված է. գումար ընդունող սարքն ամբողջությամբ շարքից հանված է, զուգարանի դռները ամուր փակված են: Իրենց բնական կարիքները մարդիկ հոգում են այդ «կառույցի»՝ դրա համար չնախատեսված մի հատվածում:
ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը պետական համակարգ վերադառնալու ակնկալիք ունի։ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնատար Արմեն Հարությունյանի ընտրությունը կատարվել է հենց Միհրան Պողոսյանի նախաձեռնությամբ։
Խնդիրն այն է, որ դեռ անցած տարի հաստատված եռամյա ծրագրով 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13.6 միլիարդ դրամի ներդրում, և այդ գումարը ներառված էր սակագնի հաշվարկում: Սակայն այդ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ դառնալուց հետո որոշվեց, որ գազի սակագինը Հայաստանում պետք է նվազեցվի և նոր ծրագրով 2017-ի համար նախատեսվել է արդեն 3.5 միլիարդ դրամի ներդրում: Ներդրումների այդպիսի կտրուկ նվազեցումը պայմանավորված էր հենց սակագնի նվազման անհրաժեշտությամբ:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում:
Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանին՝ Ծըգլին, ասելով. «Ինչո՞ւ եք շտապում, ինչի՞ց եք ուշանում, մեկ է ՝ գնալու եք, խցում նստեք, հեն ա` էստեղ նստած եք, գոնե դատարանում օդը մաքուր է»: Ինչին ի պատասխան Ծըգլն արձագանքեց. «Սենց բաներ տեսնում՝ ներվայնանում եմ: Նստած նայում ենք, թե ով ինչ առևտուր արեց», իսկ Գաստիկն էլ ասաց. «Ձեզ հարգում եմ (նկատի ունի դատավորին,-հեղ.), դրա համար եմ եկել, թե չէ՝ չէի գա»:
Պատկերացրեք մի քաղաքացու, որը ընտրակաշառք չի վերցնում, լույսի-գազի պարտքեր չունի, փոփոխական հաջողությամբ փակում է իր վարկերը, ենթակա չէ որեւէ վարչական ճնշման, պատասխանատու պաշտոններում որեւէ բարեկամ չունի եւ ուզում է ընտրություններում ազատորեն արտահայտել իր կամքը;
ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ:
Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, ի թիվս կադրային եւ կառուցվածքային բուռն փոփոխությունների, նաեւ ռեժիմային փոփոխություններ են արվել: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ բոլոր տեսչություններում ամենօրյա ռեժիմով ժողովներ են անում՝ մինչեւ կեսգիշեր, փորձում են բացահայտել ստվերը, հարկատուների ցուցակը ձեռքներին՝ թվերն են գրում-ջնջում, փորձում հասկանալ, թե ով ինչքան եւ ում է մուծում:
Ազատամարտիկների դաշինքը» չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, նիստ է անցկացնելու։ Օրակարգի գլխավոր հարցը՝ նոր վարչության ընտրությունն է։
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն` Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Այսինքն՝ խորհրդարանի ներկայացուցիչներին, բացի աշխատավարձից, տրվում է եւս 100 հազար դրամ՝ Երեւանի որեւէ հատվածում բնակարան վարձակալելու համար:
Նախօրեին հայ քաղաքական էլիտան հարսանիքի էր՝ ամուսնանում էր Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակը: Քավորը Երեւանի քննչական վարչության պետ, Շենգավիթի նախկին դատախազ Ջոն Ֆարխոյանն է:
ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ երբ փորձեցինք ճշտել այդ լուրի հավաստիությունը, տիկինը բավականին վրդովվեց. «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը։ Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»։
Կառավարության միջանցքներում ներքին «եռուզեռ» է. այնտեղ կարծում են, որ հենց այնպես չէ կապի եւ տրանսպորտի նախարար նշանակվել «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը, ու առժամանակ հետո, ըստ ամենայնի, կառավարության U.com կապը կփոխարինեն «Ռոստելեկոմով»:
Արդեն որոշում է կայացվել, որ պետեկամուտների կոմիտեն պետք է իր ոչ հրապարակային լծակներով ստիպի տնտեսվարողների ավելի մեծ աշխատավարձ գրել, որի արդյունքում մեծանալու են եկամտային հարկի գծով բյուջե գանձվող եկամուտները։ Իսկ «անհնազանդ» գործարարները բնականաբար, կհայտնվեն ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում։
Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենզալցակայանների, թաղապետարանի աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։ Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր և լրացվում հենց տեղում։
Նոր կառավարության ձևավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել:
Քաղաքացին կարող է վճարել 246 դրամ, մասնակցել աճուրդին և եթե այլ մասնակիցներ չկան, ապա 4916 դրամով կամ 4920 դրամով գնի 1990 թվականին արտադրված մեքենան: Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում այդ մեքենաները, պարզ է, դրանք անպետք են և ավելորդ բեռ, որը որպես կրճատում Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածուի չհաստատման պատճառը կոնսենսուսի բացակայությունն է»՝ նախօրեին այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հայկական կողմը պնդում է, որ պետք է գործի ռոտացիայի սկզբունքը, և ՀԱՊԿ-ի ղեկավարությունն իրեն հանձնվի։
Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան` ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, քանի որ 1.2 մլն դրամ պարտք է քաղաքապետարանին հողի հարկի գծով:
Ոչ ոք, անշուշտ, չհավատաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ տրանսպորտի ու գյուղատնտեսության նախարարների դիմումները՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մասին, ինքնաբուխ են եւ անկեղծ։ Բոլորին հասկանալի է, որ դրանք պարտադրված դիմումներ են, որքան էլ որ նախարարները հավատացնեն, թե «թիմային աշխատանքը դա է պահանջում», եւ «Հանրապետականի գաղափարները հարազատ են իրենց»։