Բաժիններ՝

Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին

Քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են, նշել է Վլադիմիր Պուտինը։ Զելենսկու հայտարարած զանգվածային հարվածների 40 օրն սպառվել է։ Արդյունքը հեռու է եղել սպասվածից, հաղորդում է ռուսական Առաջին ալիք-ը:

«Կիևյան ռեժիմը նպատակ է դրել վնաս հասցնել մեր տնտեսությանը։ Ի՞նչ արեց նա։ Նա ինքը բացեց Պանդորայի այդ արկիղը։ Դե ինչ, ստացեք պատասխան ձեր տնտեսության առավել զգայուն ճյուղերում, որոնք, անկեղծ ասած, առանց այն էլ հազիվ են շնչում։ Սա, ի դեպ, վերաբերում է նաև գյուղատնտեսական արտադրությանը, որի արտադրանքի արտահանումից կիևյան վարչապետը ստանում է հիմնական եկամուտները։ Ավելին, դուք ուզում եք խաթարել մեր լոգիստիկա՞ն։

Դե ինչ, պատասխան գործողությունները երկար սպասեցնել չեն տա։ Ստացեք։ Ընդ որում՝ Ռուսաստանի բանակի գործողություններն, անշուշտ, շատ ավելի զգայուն են և շատ ավելի կործանարար։

Ես բազմիցս ասել եմ, որ պատասխանը միշտ լինելու է։ Եվ ամենագլխավորը՝ թշնամու գործողություններն ամենևին չեն անդրադարձել ճակատում ստեղծված իրավիճակի վրա։ Ավելին, մեր զորքերը ոչ միայն շարունակում են հարձակումը բոլոր ուղղություններով, այլև արագացրել են առաջխաղացման տեմպերը»,- հայտարարել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31