Ըստ Պյոտր Սվիտալսկու՝ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի։ «Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում…»,-համոզմունք հայտնեց պաշտոնյան։
Հոկտեմբերի 27-ին ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզա Օհանյանին 4 մլն 903 հազար դրամ (12 հազար ԱՄՆ դոլար) գումար է տվել, որը վերցրել է փողն ու անհետացել։
Թեև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական դիրքորոշում հայտնեց 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ. այն է՝ պետք է դեմ քվեարկել, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք կողմ քվեարկեցին նախագծին:
Դեռևս չի որոշակիացել, թե ով է գլխավորելու կուսակցությունը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե՞ Վիկտոր Դալլաքյանը: Միևնույն ժամանակ, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում։
«Կա՛մ ժողովրդին կես ճանապարհից թողել են, կա՛մ էլ ամեն ինչ գցել են ժողովրդի վրա, իրենք գնացել են տուն: Այս տարիների ընթացքում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ժողովրդի միջոցով են ցանկացել իշխանափոխության հասնել, առանց նույն ժողովրդին ղեկավարելու: Մեր դաշինքը, որը շուտով կձեւավորվի, նման ձևով չի կարող գործել և չի կրկնելու մյուս ընդդիմադիրների սխալ քայլերը»,– ասաց Ս. Միքայելյանը:
Երևանցիներս վարժվել ենք փողոցային առևտրի գոյությանը մայրաքաղաքի ամենաանհավանական հատվածներում՝ սկսած Մատենադարանի մուտքի մոտ վաճառվող մանր-մունր իրերից, վերջացրած մետրոյի գետնանցումներում անմիջապես գետնին վաճառվող ձկնեղենից, չրերից ու կանաչուց։
Փորձեցինք պարզել, թե ովքեր են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երիտասարդ խորհրդականներից և օգնականներից ծառայել բանակում։ Պարզվեց, որ մեծ մասը ամենատարբեր՝ հիմնականում կրթության պատճառաբանությամբ, խուսափել են զինվոր դառնալուց և իրենց պարտքը հայրենիքին տալուց։
«Սոցիալական շատ ծանր վիճակում ապրող ընտանիք է, 1993 թվականին տանը վառվել է, տան չունեն։ Էդ մարդիկ անտուն են. մի շինության մեջ տենց հարմարեցված ապրում են։ Ընտանիքի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ Ընտանիքի մյուս որդին Ռուսաստան է գնացել աշխատանքի բանվորության է անում»։
Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` աճուրդի հանված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի:
Հայկական Վերածնունդ» կուսակցությունը վերջին զարգացումներից հետո նոր ԱԺ-ում իր ներկայությունն է հաշվարկում։ Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ Սերժ Սարգսյանի ծրագրում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջոցով «ազգային համաձայնության կառավարություն» ձեւավորել։
Առայժմ հայտնի չէ, թե այս փուլում քանի հոգի անգործ կմնա, բայց յուրաքանչյուր նախարարությունում, որի ենթակայության տակ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ կան, 20-25 տոկոս կրճատում պետք է անի:
ՀՅԴ-ն այս պահին քննարկում է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ՀՀԿ եւ ԲՀԿ-ի հետ դաշինքով։
Ըստ առաջարկվող նախագծերի, եթե 3 ամսում մարվեն մայր պարտքերը, ապա հարկերն ուշացրած անձինք կազատվեն տույժերից եւ տուգանքներից: Ըստ հաշվարկների այս գծով կա մոտ 4 միլիարդ դրամի պարտք, որից 2 միլիարդը ընթացքում կուտակված տույժ-տուգանքներն են:
Տեղեկացանք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 7-ի նիստում թույլատրել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը գրավադրել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի Շամբիի, Սպանդարյանի եւ Տաթեւի ՀԷԿ-երը: Եվ սա այն դեպքում, երբ 2014-ի հունվարին «Որոտան ՀԷԿ»-ը վաճառվում էր, պատճառաբանվեց, թե ընկերությունը երկրի պետբյուջե լրացուցիչ եկամուտ պետք է բերի:
«Աշտարակ կաթի» ձախորդությունների պատճառն այն է, որ ընկերության սեփականատերն անդամակցել է աղանդավորական շարժման, որտեղ վերջինիս ուղեղը, այսպես ասած, «լվացել են»:
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում: «Փաստի» տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհերում: Ընդամենը հարցազրույցով եւ մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել: Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը:
«Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադեւոսյանը:
Կառավարությունը հետաձգել է փոխմարզպետների կրճատման հարցը։ Չնայած հայտարարվեց, թե կառավարությունն ավելի կոմպակտ դարձնելու ու պետապարատում օպտիմալացումներ անելու անհրաժեշտություն կա, իսկ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գործադիրը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։
ՀՀԿ-ում ցուցակագրումն արդեն սկսվել է, «վերեւներում» հին ցուցակը դրած՝ գրում-ջնջում են, թե ովքեր են դուրս թռչելու, ովքեր նորից մանդատ ստանալու շանս ունեն, որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սեւ թուղթը», բոլորն ահով սպասում են։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է մի հարց, որը վերնագրված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին»: Հաստատվելու է նաեւ այդ հիմնադրամի կանոնադրությունը եւ հոգաբարձուների խորհրդի կազմը:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Դուք չեք որոշում, դա որոշում է Սփյուռքը, որը 20 տարի պահանջեց, եւ Հայաստանի երրորդ նախագահը միայն որոշեց լսել, ականջալուր լինել Սփյուռքին եւ ստեղծել նախարարությունը։ Ես՝ անձամբ, կասկածում էի՝ արժի՞ նման նախարարություն ստեղծել, թե՞ ոչ։
Ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերից մեկը դիտարկում է «Սասնա ծռերի» ազատազրկված եւ ընդհատակում գտնվող որոշ անդամներին նախընտրական ցուցակում ընդգրկելու շուրջ քննարկում սկսել «Սասնա ծռերի» բանտարկված անդամների հետ։
Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»: Սա հենց այն վարկերից է, որոնք բերվում են պետական բյուջե, ախորժակով ծախսվում, ավելացնում են մեր երկրի արտաքին պարտքը, սակայն ոչ ոք չի կարողանում ասել, թե կոնկրետ ինչ արդյունք տվեցին դրանք:
ԲՀԿ-ում խոր ափսոսանք են ապրում, որ քաղխորհրդի «պատմական» նիստը ոչ թե Մարզահամերգայինի ամենամեծ դահլիճում են անցկացրել, այլ «ինչ-որ մի» Մելիք-Ադամյանի կառավարության դահլիճում:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին հարցրինք՝ ինչպե՞ս պատահեց, որ ինքը չազդվեց վարչապետի օրինակից ու մյուս նախարարների պես չհամալրեց ՀՀԿ շարքերը։ «Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է»։ Այսինքն՝ հնարավոր է ՀՀԿ-ին անդամագրվե՞ք։ «Կյանքում անհնարին ոչինչ չկա»։
Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում։ Չի բացառվում, որ Դաշնակցությունը ևս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։ Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո ևս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչեցրած «ազգային համերաշխության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։
Նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նկատառումներ հայտնեց, որոնք ուշադրության արժանի են։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել եռամսյա աշխատանքի ընթացքում՝ այժմ է՞լ է մտածում, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է, ինչպես իր նշանակման օրերին, երբ հայտարարեց ԱԺ ամբիոնից, թե՞ պաշտոնավարումից հետո ստացած ինֆորմացիան իր կարծիքը որեւէ կերպ փոխել է՝ դեպի լավը կամ վատը։ Նա ասաց, որ նույնկերպ է մտածում, բայց վիճակը շտկելու ճանապարհները տեսնում է։
Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, դաշինքաշինության ջատագով Հրանտ Բագրատյանին հարցրինք՝ հնարավո՞ր է միանա ներկայումս ուրվագծվող ընդդիմադիր առաջին դաշինքին՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցություններին։
Հանրապետականի օրինակը՝ Կարեն Կարապետյանի եւ 7 հազար նոր անդամի ընդունումը, մյուս կուսակցություններում էլ է նման գործընթացներ խթանել. տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն օրերս անդամակցել է շուրջ 500 երիտասարդ Երեւանից եւ մարզերից: