Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ։
Օրերս Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի հոր և տեխնոլոգիայի տղամարդ ուսուցչի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Նախագահն ասաց, թե չկա որեւէ բան, որ թաքցրած լինենք մեր ժողովրդից, եւ հարկավոր է վերջին իրադարձությունների վերաբերյալ ավելի օբյեկտիվ գնահատականներ հնչեն։ Այսինքն, եղել է հաղթանակած բանակ, բայց խոսում են, թե հետախուզությունը լավ չի աշխատել։
Դուք չեք ստեղծվել պարտվելու, հուսահատվելու կամ անցյալով ապրելու, այլ զորանալու եւ հաղթելու։
Ես ուզում եմ, որ մենք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք: Ինչպե՞ս է դա հնարավոր այսօր, երբ հարեւան պետությունը նպատակ է դրել Արցախի հայերին ցեղասպանության ենթարկել, եւ դա առանձնապես չի էլ թաքցնում՝ իր վարքով եւս մեկ անգամ «ընդգծելով» այս ապրիլի սկզբին:
Երեկ երեկոյան եւ անցած գիշերը Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրեւները, ամպրոպն եւ քամու ուժգնացումը պայմանավորցախ են Միջերկրական ծովից Հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնով:
Մեզ տեղեկություններ էին հասել, որ Գագիկ Ծառուկյանի «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում նոր էլիտար կոնյակի արտադրություն է սկսվել, որն արտաքին շուկա հանելուց առաջ գործարանը եւ նրա սեփականատերը ապրանքատեսակի լայն գովազդ է սկսել։
Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում։ Մասնավորապես, Նախիջևանի հետ սահմանին՝ շարժ է նկատվել։ Մեր տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաև Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։
ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ դատարանը կալանավորել է չորս անձանց, որոնք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու եւ իրացնելու մեջ:
Այս պատերազմի արդյունքում պարզապես աչք ծակելու աստիճան վեր հանվեցին երկար տարիներ մեր երկրի ներսում տիրող բազմաթիվ արատավոր երեւույթներ, որոնց մասին ընդդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհոգնել խոսում են:
Սահմանային իրավիճակում քառօրյա պատերազմից հետո, այսպես ասած, գնահատականի և հանրային ընկալման ելակետ է փոխվել։ Օրինակ՝ այն, ինչ կատարվում է այսօր, եթե համեմատենք մինչև քառօրյա պատերազմը եղած իրավիճակի հետ, ապա կլիներ հասարակական մեծ մտահոգություն առաջացնող զարգացում, էսկալացիայի նոր աստիճան։ Սակայն քառօրյա պատերազմից հետո գնահատման ելակետը, փաստորեն, այլ է, և այսօր թեժացումը այլևս էսկալացիայի նոր աստիճան չէ։
Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել Է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը։ Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են։
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ-ականների փակ հանդիպում, որի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է ներկուսակցական աշխատանքների հետ կապված դժգոհությունների մասին:
«Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս»:
ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ՊՆ-ի և կառավարության բացթողումներն այլևս հնարավոր չէ թաքցնել: Ըստ Ա. Քոչարյանի՝ շատ լուրջ կադրային առաջարկներ պետք է լինեն:
Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 000 դրամ, այժմ կվճարի 146 000։
Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման եւ նրանց պոտենցիալն օգտագործելու համար»:
Երեկ հետաքրքրվել էինք պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե մամուլում լուրեր եղան, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը տեղեկացված է եղել թշնամու զորաշարժի մասին և դրան ուշադրություն չի դարձրել, այդպե՞ս է։
Պատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանի համար տեղի ունեցած միջոցառման նշանակությունը, իհարկե, հնարավոր չէ թերագնահատել: Տվյալ դեպքում խոսքը միայն միջազգային ուշադրության կենտրոնում լինելու մասին չէ (համաշխարհային ամենահեղինակավոր թերթերն ու լրատվական գործակալությունները լուսաբանել են «Ավրորան»), այլ թե ինչպիսի բովանդակություն է այդ ուշադրությունը գրավում:
«Հանրային ճնշման պետք է ենթարկեք այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ, պետք է պարսավեք, աղջիկ չտաք»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Կիրակի օրը Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ չղջիկների հերթական միջադեպն է արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այնտեղ կրկին բանդաները դուրս են եկել մեկմեկու դեմ, եւ էլի բանը հասել է կրակոցներին: Իհարկե, իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե նախօրեին տեղի ունեցածը, որի արդյունքում Վահե Մանուկյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, սովորական կենցաղային վիճաբանություն է: Սակայն իրականում Վարդենիսում արդեն մի քանի տարի է՝ տարբեր բանդաներ պայքարում են ոսկու հանքանյութի վերահսկման համար:
Հաստատված կարելի է համարել, որ պաթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ։ Այսինքն՝ ավտոբուսում եղել է պայթուցիկ։ Սակայն չի կարելի պնդել, որ սա ահաբեկչական ակտ է: Խնդիրն այն է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսից պոկված երկաթյա թիթեղներից և ոչ մեկի վրա բեկորներից առաջացած անցքեր չկան։
ՊԵԿ նախագահը պաշտոնապես հայտարարագրել է 185 մլն դրամ, 1 մլն 855 հազար դոլար դրամական միջոց եւ 2 մլն դոլար փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված գումար: Բայց այս ունեցվածքի տեր մարդը Արցախի սպառազինության համար փաստացի գումար չի փոխանցել»:
«Ես չեմ կարծում, որ մեր սպառազինության վիճակն այնպիսին է, որ պիտի ամեն ինչ ծախենք, որ զենք գնենք։ Ժողովրդի մի մասը վատ է ապրում և մտածում է, որ իր վատ ապրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչ-որ չինովնիկ մեքենա կամ գարաժ ունի։ Այսինքն, եթե ժողովրդին լսելու լինենք, այդ բոլորը պիտի վերացնենք»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում անհրաժեշտ է կրճատել ծառայողական շքեղ մեքենաներին հատկացվող գումարը։
«Նախօրեին դատարանը մերժել էր ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան մուտքի ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը եւ մեղադրյալին ստորագրությամբ ազատ էր արձակել: Դատարանի որոշումը մեկնաբանելիս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին ասել էր, թե դատարանի որոշումը բազմաթիվ հակասություններ եւ անճշտություններ է պարունակում, իբր քննիչի միջնորդությունը դատարանը «ե՛ւ բավարարել է, ե՛ւ մերժել»:
«Երբ Հովսեփը նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ասել է՝ թիրախը ես եմ, ու 25 զինվորներին դուրս է հանել։ Դրանից հետո ռմբակոծել են վաշտն էլ, իր աշխատասենյակն էլ»,– պատմում է մայրը։
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իր օգնական Աշխեն Մկրտչյանի հետ փետրվարի 22-ին 4 օրով մեկնել է Բարսելոնա։ Երևան-Մոսկվա-Բարսելոնա-Մոսկվա-Երևան 2 ավիատոմսի համար ՏԿ նախարարությունը վճարել է 1.320.000 դրամ։
Երեկ մեկնարկեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան: Նրա՝ Երեւան ժամանելուն պես Ադրբեջանի ԱԳՆ-ն մի անհեթեթ հայտարարություն տարածեց՝ փորձելով քառօրյա պատերազմի մեղքը գցել Հայաստանի վրա: Այս քայլով եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ ԼՂՀ բանակցությունները թեւակոխել են մի փուլ, որի ընթացքում փորձ է արվում հայկական կողի վրա ճնշում գործադրելով՝ ինչ-որ փաստաթուղթ պարտադրել:
ԼՂՀ ՊԲ-ում 2 օր առաջ կրկին ժամկետային զինծառայող է մահացել, որի մասին, սակայն, ոչ ՊԲ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ էլ Քննչական կոմիտեն հաղորդագրություն չեն տարածել: Մեր տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկում: 19-ամյա զինծառայողը՝ Սպարտակ Քալաշյանը, մահացել է հրազենային վնասվածքից:
Ինչ-որ մենք՝ հայերս, վերջերս շատ ենք ամբողջ աշխարհից նեղանում: Տեղ ունենք, իհարկե, բայց 10 օր հույզերով ապրելուց եւ փրփրելուց հետո արժե, թերեւս, փոքր-ինչ «սառչել» եւ սթափ գնահատել իրավիճակը: Այո, Ռուսաստանի քաղաքականությունն այսպիսին է` այդ երկիրն իրար վրա «քսի է տալիս» ժողովուրդներին, երկուսին էլ զինում է, կռվացնում է, որպեսզի երկուսի նկատմամբ էլ պահպանի իր ազդեցությունը: Այդպես են դարերի ընթացքում վարվում բոլոր կայսրությունները: Մեր նեղանալուց այդ քաղաքականությունը կփոխվի՞: