Ովքեր են հրավիրված ՀԱԿ համագումարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը կառավարության նիստերի դահլիճում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է գումարել իր՝ թվով երկրորդ համագումարը: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ` 2013-ին տեղի ունեցած ներկայանալի միջոցառմանը, այս անգամ նկատելի թվով քիչ մարդ է ներկա գտնվելու համագումարին:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԱԿ-ն այս անգամ հրավիրել է միայն իր միակ հավատարիմ դաշնակցին` Ստեփան Դեմիրճյանի «Հայաստանի ժողովրդական կուսակցությանը»: Մնացածը ոչ թե որպես կուսակցություն են հրավիրվել, այլ անհատներ: Տեղեկացանք, որ միջազգային կառույցներից եւս համագումարին հրավիրվածներ չկան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս