Թրամփի հատուկ բանագնացը հրաժարվել է իր խոսքերից

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը խմբագրել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր նախկին հայտարարությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե իսրայելական զորքերը առաջվա պես օկուպացնում են այդ տարածքը՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը։

«Associated Press»-ին հետ զրույցում Բարաքն ընդգծել է, որ Գոլանի բարձունքների հարցում Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ և բխում է 2019 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումից։

Դիվանագետի խոսքով՝ օկուպացիայի մասին իր հայտարարությունը վերաբերել է բացառապես պատմական համատեքստին և չի նշանակել աջակցություն ՄԱԿ-ի դիրքորոշմանը Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը քննադատել էր Բարաքի հայտարարությունը՝ նշելով, որ այն հակասում է Թրամփի դիրքորոշմանը։

Սիրիայի և Իսրայելի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ թույլատրելով թուրքական զորքերի տեղակայումը Սիրիայի հյուսիսում գտնվող ավիաբազայում` Դամասկոսը մոտ է անվտանգության ոլորտում ձևավորված ստատուս-քվոյի խախտմանը։

Այս ֆոնին Syria TV հեռուստաալիքը հայտնեց, որ օգոստոսի 18-ին Իսրայելի ՌՕՈւ-ն հարված է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31