Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ բյուջեն 27 միլիարդ դոլարի պակասուրդ ունի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախարարության բյուջեի պակասուրդը կազմում է 27 միլիարդ դոլար։ Այս մասին նա հայտնել է օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Укринформ-ը։

Զելենսկիի խոսքով՝ տարեսկզբին տարվա երկրորդ կեսի համար նախատեսված միջոցների մի մասն ուղղվել է անօդաչու թռչող սարքերի արտադրությանը և պաշտպանության ոլորտի այլ կարիքներին, և այժմ այդ ծախսերը անհրաժեշտ է փոխհատուցել։

«8-10 միլիարդ դոլարն անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ տարին նորմալ մեկնարկ ունենա: Այդ գումարն իրականում անհրաժեշտ է նախապես՝ 2027 թվականի հունվարին զենքը և անհրաժեշտ այլ միջոցներն ապահովելու համար։ Բացի այդ, գրեթե 20 միլիարդ դոլարը կազմում են մեր զինծառայողների աշխատավարձերը, զոհվածների ընտանիքներին վճարումները և ֆինանսավորման այլ ուղղություններ», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ այս հարցի շուրջ բանակցություններ է վարում Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ։

Միաժամանակ Ուկրաինան ակնկալում է 30 միլիարդ եվրո ստանալ Եվրամիությունից։ Սակայն, ըստ Զելենսկիի, այդ միջոցների ստացումը կախված է Ուկրաինայի խորհրդարանի կողմից համապատասխան օրենսդրության ընդունումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31