
Փոխմարզպետները պետության հաշվին զվարճանում են Հնդկաստանում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ մինչ պետական մակարդակով օրենքներ են ընդունվում ՀՀ քաղաքացիների գրպանից 1000-ական դրամներ պոկելու նպատակով, այս օրերին որոշ մարզերի փոխմարզպետներ մեկնել են Հնդկաստան՝ իբրեւ թե փորձի փոխանակման համար: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը գումարներ ունի փոխմարզպետների հանգիստը հնդկաստաններում կազմակերպելու համար, սակայն բանակին հավելյալ գումարներ տրամադրելու փող չունի:
«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ փոխմարզպետները, որոնք այս օրերին շատ ուրախ ժամանակ են անցկացնում Հնդկաստանում, վերադառնալու են դեկտեմբերի 20-ին»: