Սերժ Սարգսյանի լռությունը չարագուշակ կանխատեսումների տեղիք է տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սպասվում էր, որ ՀՀԿ համագումարից հետո Սերժ Սարգսյանը կհստակեցնի քաղաքական տանիքից զրկված նախկին ԲՀԿ-ականների կարգավիճակը՝ ասելով, թե ով ուր գնա, ինչ անի, որ կուսակցության ցուցակ մտնի։ Կամ էլ՝ որեւէ այլընտրանք առաջարկի, ասենք՝ ընտրություններից հետո պաշտոն։

Բայց դուրս մնացածների մոտ տագնապը խորանում է, Սերժ Սարգսյանի լռությունը չարագուշակ կանխատեսումների տեղիք է տալիս: Նրանցից միայն երկուսին՝ Մարտուն Գրիգորյանին ու Բազմասեր Առաքելյանին է հաջողվել իրենց հարցերը լուծել, երկուսն էլ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրեն թեկնածություններ։ Մյուսները դեռ անորոշության մեջ են, շարունակում են նոր տանիք որոնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031