Ցանկացած պետություն, որը կմիանա Իրանի ծովային շրջափակմանը և ԱՄՆ-ի այլ անօրինական գործողություններին, կբախվի հետևանքների. Բաղայի
Ցանկացած պետություն, որը կմիանա Իրանի ծովային շրջափակմանը և ԱՄՆ-ի այլ անօրինական գործողություններին, կբախվի հետևանքների։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի ծովային շրջափակումը ագրեսիայի ակտ է։ Մենք զգուշացնում ենք, որ ԱՄՆ-ի անօրինական գործողությունների ցանկացած աջակցություն կունենա լուրջ հետևանքներ, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի նման բաներ», – նշել է Բաղաին։
Նշենք, որ ԱՄՆ-ը վերսկսել է Իրանի ծովային շրջափակումը հուլիսի 14-ին։ Օգոստոսի 23-ին ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականներն այդ ընթացքում ընդհանուր առմամբ վերաուղղորդել են 70 նավ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը X-ում գրել է, որ ԱՄՆ-ը մտադրված է անցնել Իրանի դեմ «ֆինանսական հարձակման»։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին՝ աննախադեպ մասշտաբներով։
Ամերիկյան առաջնորդը նաև զգուշացրել է, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, կբախվեն ԱՄՆ-ի կողմից լուրջ տնտեսական հետևանքների։

