Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ. շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում: Դա, առնվազն, անբարոյականություն է, լկտիություն, հենց այդպես էլ գրեք:
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) 2 տարի առաջ՝ 2014-ին, այս պաշտոնում փոխարինեց Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր։ Նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և հատկապես ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։
Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։ Հրաչ Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Երկրորդ աստիճանի մեդալով։
Նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, եւ դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որեւէ նախարարության կազմ։
«Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով»:
Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները։
Լուսանկարում առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բժշկական կենտրոնն է: Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես–ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։
Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է 2-ի՝ Արարատի և Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաև Սյունիքը։
Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ղազախստանցի մեծահարուստ Դավիթ Վարագյանը, այս օրերին Հայաստանում է։ Նա թեև հաճախ է Հայաստան այցելում, սակայն այս անգամվա այցն արթիկցիները դիտում են որպես նախընտրական՝ նպատակը հոկտեմբերի 2-ի ընտրություններում եղբորը սատարելն է։
Տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող Վանաձորի «Վերնատուն» ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում: Երեկ «Ժողովուրդ»-ը վերը նշված լուրերի առնչությամբ փորձել է Վահրամ Բաղդասարյանից մեկնաբանություն ստանալ:
Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ու կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։
Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձեւավորվի: Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարեւորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է:
Նոր վարչապետից հետո միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ Ինչքան էլ նոր վարչապետն ապաքաղաքական դեմք լինի, կասկածից վեր է, որ նա մեծ դեր է ունենալու ոչ միայն Հայաստանի տնտեսության հարցերում, այլեւ ընտրական ու նախընտրական հարցերում՝ կապված ԱԺ առաջիկա ընտրությունների հետ։
2. Ցանկացած զինվորական շքերթ իր կոնկրետ նպատակներն ունի, բայց ուշադրության դարձրեք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի «ուժի ցուցադրումները» սկզբունքորեն տարբերվում են իրարից։ Աղրբեջանր շրերթների ժամանակ ցույց է տալիս այն զինատեսակները, որոնցով պատրաստվում է գրավել Ղարաբաղը, պարզ ասած՝ ցույց է տալիս այն ամենը, ինչով պիտի պատերազմ մղի Ղարաբաղում։
Երեկ նկատել են, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է նախագահական նստավայր: Ինչպես հայտնի է՝ ըստ լուրերի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն իր պաշտոնում չի վերանշանակվելու:
Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը: Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում եւ մաքսազերծում, դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ:
«Ասում են՝ տնօրենները ծիծաղով են լքում մարզպետի կաբինետը, քանի որ գիտեն, որ նախ ձայն բերել-չբերելը այսօր վերահսկել հնարավոր չէ, բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ Հովսեփ Սիմոնյանին մնացել է աշխատելու մի քանի ամիս ժամանակ»:
Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:
Տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին չի մասնակցել ոչ միայն նոր նախարարի ներկայացմանը, որին ՏԿՆ աշխատակազմի հետ ծանոթացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, այլև հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որին նախկինում, որպես կանոն, մասնակցել է: Այդպիսով նա իր պաշտոնանկության համար իր նեղացվածությունն ու կոշտ վերաբերմունքն է արտահայտել ՀՀ իշխանություններին։
Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը (Լիսկա): Հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է:
Սպարտակ Մելիքյանը վաճառել է նաեւ երկու տարբեր ընկերություներում ունեցած իր բանետոմսերը, որոնք առանձին-առանձին կազմել են 4.046 միլիոն դրամ եւ 904 հազար դրամ, ինչպես նաեւ վաճառել է երեք տարբեր ընկերությունում ունեցած բաժնեմասերը 30 միլիոն դրամով, 117 միլիոն դրամով եւ 3 միլիոն դրամով: Պատգամավորը նույն տարում վերադարձրել է նաեւ 9.5 միլիոն դրամ փոխառություն:
Չնայած շրջանառվող լուրերին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նման կառավարության անդամներին հրահանգել է չհեռանալ հետնամուտքով եւ պատշաճ կերպով պատասխանել լրագրողների հարցերին, երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո մի շարք նախարարներ հեռացան հետնամուտքով՝ փորձելով զերծ մնալ լրագրողների եւ քաղաքացիների «գրոհներից»։
Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը որոշել է առայժմ հանգստանալ, ապա զբաղվել իր բիզնեսներով։ Նոր նախարարին ներկայացնելիս վարչապետը փորձել է մեղմել հեռացումի ցավը՝ նշելով, որ «բարձր են գնահատում Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում և համոզված են, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը»։
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը:
Այլեւս ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է պետական կառավարման համակարգը վերաձեւելով՝ այն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ: Վարչապետն արդեն իսկ սկսել է իշխանական համակարգի խաղացողներին, այդ թվում կոալիցիոն գործընկերներին ցույց տալ, որ պետական կառավարման համակարգում որոշումների միակ կայացնողն ինքն է:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է՝ նոյեմբերի 26-ը: Թե որտեղ կանցկացվի համագումարը, դեռ հայտնի չէ, քննարկվում են մի շարք տարբերակներ:
«Պետական ծառայողը, զինվորականը, պաշտպանության նախարարն իրավունք չունի նման բան ասելու, նա զինվորական է, պետք է կատարի վերադասի հրամանը, ծառայի այնտեղ, որտեղ ասվում է, սա հո պատվերով համերգ չէ՞, որ ընտրի, մի հատ էլ հայտարարի, թե միանշանակ մերժելու է միջազգային կառույցում աշխատելու առաջարկը: Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում, այ, որ ապրիլյան պատերազմից հետո հեռացնեին, այսօր նման կերպ չէր հոխորտա»:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու, իսկ քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը: «Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձեւափոխումներ` գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում եւ այլն:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, բացառված չէ, որ նոր ձեւավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: