
Սեյրան Օհանյանը՝ ՀՀԿ ցուցակո՞ւմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնելը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել: Նա հանդես կգա ընդդիմադիր կեցվածքով. կներգրավվի՞ ՀՀ ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ «Երրորոդ հանրապետություն» կուսակցության շարքերում, թե՞ սեփական կուսակցությունը կստեղծի, դեռեւս հստակեցված չէ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանի հետ Ստեփանակերտում բավականին ծավալուն քննարկումներ են եղել նախկին նախարարին ՀՀԿ-ում տեսնելու հեռանկարի մասին, ու չի բացառվում, որ այդ հարցը բարձրացրած լինի հենց Զորի Բալայանը:
Հայտնի ճշմարտություն է, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի մտերիմը: Իսկ թե ինչ որոշում կկայացնեն Սարգսյանը եւ Օհանյանը, առայժմ հայտնի չէ, սակայն նախնական վարկած կա, որ Օհանյանին կջանան տեղավորել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում՝ ընդհուպ մինչեւ առաջին եռյակում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: