ԵՄ-ին անդամակցության հարցում Կրեմլը Երևանին հիշեցրել է Թուրքիայի փորձը

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նորմերն անհամատեղելի են, և այդ հակասությունները կվնասեն հենց Հայաստանին, ուստի Երևանը պետք է ընտրություն կատարի․ ինչպես գրում է ria.ru-ն՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը՝ առևտրի, սանիտարիայի, մաքսային և այլն, եվրոպական նորմերին համապատասխանեցնելու գործընթացը։ Այս նորմերն անհամատեղելի են մեր երկրում ընդունված և ԵԱՏՄ-ում ընդունված նորմերի հետ», – նշել է Պեսկովը։

Կրեմլը Երևանին հիշեցրել է Թուրքիայի և այլ երկրների փորձը, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ-ին անդամակցությանը՝ իրենց հայտերը ներկայացնելուց հետո, «և ամեն ինչ դեռ նույնն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31