
Անհաշտ պայքար՝ մկների դեմ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դեկտեմբերի 14-ին «Հրաշք այգի» ՍՊԸ-ի հետ ռոդիֆակում տեսակի թունանյութ գնելու պայմանագիր է կնքել: Պայմանագրի արժեքը կազմել է 107 միլիոն 900 հազար դրամ:
Սահմանված կարգով հայտարարված մրցույթին մասնակցել է միայն «Հրաշք այգի» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 13 հազար կիլոգրամ (13 տոննա) թունանյութի դիմաց 115 միլիոն 700 հազար դրամ գին: Ինչպես երեւում է պայմանագրից, նախարարությունը մոտ 8 միլիոն դրամ «գին է գցել»: Մատակարարը պարտավոր է ապրանքն ավտոտրանսպորտով տեղափոխել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից նշված պահեստ եւ բեռնաթափել: «Գործարանային փաթեթավորումը պարտադիր է»,- գրված է բնութագրում:
Ըստ ներկայացված տեղեկանքի, այս դեղը մկներին սպանում է 3-7 օրում: 1 հեկտարի ծախսի նորման 80 գրամ է: Նշենք, որ այս տարի գյուղացիական բազմաթիվ տնտեսություններում անհամեմատ շատ կրծողներ են հայտնվել ու վնասում են ծառերի արմատները, բույսերը եւ թփերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: