598 միլիոն դրամ՝ կառավարության նորակառույց շենքի ներքին հարդարման համար

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է քաղաքաշինության պետական կոմիտեին ավելի քան 598 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ նախագիծ: Այդ գումարը պետք է ուղղվի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող կառավարության նորակառույց շենքում ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելու համար:

Թե կոնկրետ որ հատվածում են այդ աշխատանքները տարվելու, նախագծում մանրամասն նշված չէ: Նշված է միայն շենքի հասցեն` Վազգեն Սարգսյանի 3/3:  Հիշեցնենք, որ այս մասնաշենքի շինարարության հիմնական ծախսը իրականացրել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի դիմաց ՀՀ կառավարությունը նրան է հանձնել Կառավարության երկրորդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի եւ  էներգետիկայի նախարարությունները: Իսկ երեք օր առաջ՝ դեկտեմբերի  12-ին ՀՀ վարչապետը հանդիպել էր Էդուարդո Էռնեկյանի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս