Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, և այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»: Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր: Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ:
Նախատեսվում է թռիչքներն իրականացնել շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Դրանք կատարվելու են ցերեկային ժամերին։ Իսկ դեկտեմբերի 15-ից ընկերությունը կսկսի մշտական թռիչքները։
Հարկեր վճարում ենք, հարկերով մենք ապահովում ենք երկրի անվտանգությունը, բայց սա անվտանգությանը չի վերաբերում, սա հետագա գործընթացին է վերաբերում: Այսինքն այն մարդիկ, որոնք անցնելու են այս ճանապարհով, չեն շարունակելու չէ՞ ծառայել, դառնալու են ՀՀ քաղաքացի, որին մենք վճարելու ենք:
Անշուշտ, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, որովհետեւ այդ սահմանափակումները դնողներն իրականում այնքան էլ առաքինի մարդիկ չեն, խոսում են հանդուրժողականությունից, բայց պատրաստ են ոչնչացնել ոչ միայն այլադավաններին, այլեւ իրենց դոգմաներից դուրս մտածողներին:
«Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ընդդիմադիր բոլոր ուժերի կոնսոլիդացիայի գործընթաց սկսել, որում ընդգրկված չեն լինի «Հայկական Վերածնունդ»-ն ու ԲՀԿ-ն։ Այս գործընթացի շուրջ արդեն իսկ բանակցություններ են սկսվել։ Ֆինանսների բացակայությունից բացի, «Ժառանգությունն» ասոցացվում է «Սասնա ծռերի» գործողությունները սատարելու և աջակցելու հետ, որը մերժում է ընտրություններով այս պահին որևէ բան փոխելու հնարավորությունը։
Հասկանալու համար, թե ի՞նչ կազմակերպություն է «Մաքս պետրոլ»-ը նախ փորձեցինք համացանցի բաց աղբյուրներից օգտվել: Բացի մեր հրապարակումից ուրիշ որեւէ կայքում «Մաքս պետրոլ» անվանումը չհանդիպեցինք: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում այս կազմակերպությունը գրանցվել է 2016 թվականի սեպտեմբերի 5-ին, այն ժամանակ, երբ խոսվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին եւ նոր կառավարություն ղեկավարի ամենահավանական թեկնածուն էր համարվում Կարեն Կարապետյանը:
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսի ժամանակ 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում ընդունված ԸՕ-ի վերաբերյալ խոսելիս` ասել էր. «Քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը, իմ կարծիքով, չկարողացան ճիշտ բանակցել, բավարարվեցին ընդամենը ցուցակները հրապարակելով։ Ցուցակները հրապարակելը պոստ-ֆակտում իրավիճակ է։ Պետք էր կանխել։ Կանխարգելիչ բաներ անելը շատ ավելի արդյունավետ է»։
Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի եւ հայր Անտոնի միջեւ, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգեւորականին, թե ով է այս ամենի հետեւում: Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո:
նտրությունների հետ կապված խմորումները թեժանում են, ՀՀԿ-ականները «տագնապի» մեջ են՝ տեղ ունենալո՞ւ են արդյոք ՀՀԿ ցուցակում։ Հատկապես ուշագրավ է կանանց պարագան՝ հաջորդ խորհրդարանում նրանց քանակն ավելանում է։ Տարիներ շարունակ ԱԺ մտնելու ծրագիր ունեցող Նաիրա Նահապետյանը՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ բարձրաստիճան կանանց եւ հատկապես առաջին տիկնոջ հետ։
«Ժողովուրդ» թերթը անհավանական բացահայտում է կատարել: Պարզվում է՝ 2015 թվականին Թուրքիան Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերել: Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի նախարար Արծվիկ Մինասյանի մտերիմը՝ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա գարնանն Արծվիկ Մինասյանի տեղակալ նշանակվեց էկոնոմիկայի նախարարությունում, իսկ օրեր առաջ ազատվել է պաշտոնից:
Գյումրիում այսօր ընտրվելու է Շիրակի մարզի ՀՀԿ խորհրդի նոր ղեկավար կազմ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ համագումարից 15 օր առաջ, կանոնադրության համաձայն, տարածքային կառույցների նոր ընտրություններ են կայանում:
ՀՀ գործարար որոշ շրջանակներում լուրեր են տարածվել այն մասին, որ շուտով հնարավոր է Հայաստանում իր գործունեությունը սկսի մանրածախ առեւտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը: Շրջանառվում են «Մագնիտկայի» կամ «Պյատյորոչկայի» անունները:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն են ստեղծել ամբողջ աշխարհում, և Հայաստանն էլ այս առումով բացառություն չէ: Էմոցիոնալ այդ ֆոնն, իհարկե, ժամանակի ընթացքում անպայմանորեն կհանդարտվի՝ իր տեղը զիջելով արդեն հարցերին, որ առաջանում են նախագահական ընտրությունների արդյունքներով՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով պայմանավորված:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից բարձրացված՝ բանակին ոչ միայն բարոյական խոսքերով, այլև նյութական մասնակցությամբ աջակցեքու հարցը լայնորեն քննարկվում է սոցցանցերում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս։
Այս փոփոխության արդյունքում համայնքային բյուջեն կտնտեսի 28 միլիոն 35 հազար ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ մինչ այս նախագծի իրականություն դառնալը, Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների ընդհանուր թիվը կշարունակի լինել 646: Առաջին հայացքից թվում է, թե հանրապետականների բարձր հովանու ներքո քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանն օպտիմալացման է գնում, տնտեսված գումարով էլ նպատակ ունի լուծել համայնքային խնդիրները։ Սակայն տեղի ունեցող կրճատումների հիմքը ոչ թե դրայվոտ վարչապետի հորդոր-հանձնարարականն է, այլ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունները, ավելի հստակ` Գյումրու ավագանու ընտրությունները:
ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել: Մասնավորապես՝ «Հայկական վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե դրանց մասնակցի ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Որոշման հիմնական մանրամասները անցնում են «հույժ գաղտնի» խորագրով: Հրապարակման է ենթակա միայն տեղեկությունը, որ այդ գումարը նախկինում հատկացված է եղել, ինչպես նշված է որոշման նախագծի պարզաբանման մեջ` «պաշտպանության կարիքների համար շենքերի և շինությունների կառուցման նպատակով», իսկ վերաբաշխում անելուց հետո հատկացվելու է «ընթացիկ գործունեության ապահովման գործողություններին»:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այդ հողակտորի վրա տեղավորված է «Ուսումնական կենտրոնին» անհրաժեշտ որոշ ենթակառուցվածքային օբյեկտներ: Ի դեպ, կառավարության որոշման նախագծում նշված է որ «Ուսումնական կենտրոնը» ՊԵԿ-ից անցնում է պետգույքի կառավարման վարչությանը: Վերջինս պետք է ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնի կառույցի հետագա օգտագործման վերաբերյալ:
Տեղեկություններ կան, որ Մուրադյանը ցանկանում է փոխել նաև մյուս պրոռեկտորներին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում` թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանին։ Ավելին՝ վերջինիս առաջարկել են ազատման դիմում գրել։ Ասում են՝ այս պաշտոնում Մուրադյանը տեսնում է նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանին, որին Ալթունյանը հոկտեմբերին ազատեց աշխատանքից։
«Հանցախմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բոլոր նրանց, ում հետ զրուցել է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու թեմայի շուրջ, ձայնագրել է: Նա ձերբակալման պահից ի վեր ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանցախումբ է կազմել, փորձել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակում գործել պետական կառույցների վրա:
Վերջին օրերին երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում և դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար:
Աշխատանքից ազատվել է նաև օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ: ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լևոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը, նույնպես ազատվել է:
ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել: Իշխող կուսակցությունը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում և տեսնում է, որ իր վարկանիշը բավականին ցածր է:
Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների հիմնական դերակատարներ համարվող «խոշոր ձկները» հայտնվել են ուռկանում: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այնտեղ նա ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, թե ինչու էր հայտնվել Սարի թաղում եւ ինչ էր անում:
Նա հայտարարագրել է միայն 20 հազար դոլար, 11 հազար եվրո եւ 7 միլիոն դրամ: Այս տարվա հունվարի մեկից մինչեւ ԱԱԽՔ նշանակվելը նա ՊՆ-ից ստացել է 8 միլիոն 671 հազար դրամ աշխատավարձ: Որպես այլ եկամուտ հայտարարագրում նա նշել է, որ ստացել է 2.7 միլիոն դրամ միանվագ վճար, իսկ թե ինչի համար է եղել այդ վճարը եւ ով է եղել վճարողը մնում է անհայտ:
Միհրան Մովսիսյանը եւ մեր մյուս հայրենակիցները, սակայն, պնդում են, որ հյուր են գնացել իրենց թբիլիսցի ընկերոջը, որը նախկին զինվորական է, գիշերել են այնտեղ։ Հաջորդ օրը տուն են ներխուժել հատուկ ծառայությունների աշխատակիցները եւ ձերբակալել նրանց։ «Հայրս ընկերների հետ գնացել է հյուր իր վրացի ընկերոջ տուն։ Մի օր մնացել են, առավոտյան, սուրճ խմելու ժամանակ, մտել են ներս։ Տանտերը, նա էլ է կալանավորված, սպասում էր, որ մարդ պիտի գար մոտը, դրանք եկան, հետեւից «աշխատողները» մտան ներս»:
Թեպետ մամուլում չեն դադարում լուրերը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հետ են պահել քաղաքական նկրտումներից, ու նա որևէ առնչություն չի ունենալու Վիկտոր Դալլւսքյանի կողմից ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը, սակայն Դալլաքյանի շրջապատից հակառակն են ասում՝ որ Դալլաքյան-Օհանյան շփումները շարունակվում են:
«Դերասան, հասարակական գործիչ Աշոտ Ադամյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես և ներկայումս իր զործունեությունը ծավալում է այնտեղ։ Դերասանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց որ ԱՄՆ-ում լուրջ գործերով է զբաղված, գործեր, որոնք երկար ժամանակ Հայաստանում չի կարողացել ոչ մի կեիպ առաջ տանել, իսկ ԱՄՆ-ում դրա հնարավորությունը կա»:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակները՝ իշխան ձկնատեսակը, ձուն, շաքարավազը, մսամթերքը, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել են 0.6 տոկոսով: