Տարոն Մարգարյանն՝ աներձագի համար. թիվ 1 ընտրական տարածքում ընտրակաշառքի ձևը փոխվել է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառքի ձեւը: Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանվում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են:

Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները եւ հողատարածքները, օրինականացվում են մինչեւ օրս անօրինական համարվող կրպակները:

Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որը ԱԺ ամբողջ 5-րդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում: Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Ռուբինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվողն նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարություն է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031