
Ընտրակաշառքի խոստումներ տվողների շարքերը համալրել է նաև «ՕՐՕ» դաշինքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական այս օրերին ընտրակաշառքի խոստումներ տվողների շարքերը համալրել է նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Նրանք այս օրերին ժողովրդի հետ հանդիպումներից և ռեյտինգային թույլ ներկայության պատճառով արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել յոթ տոկոսի անցողիկ շեմը։
ՕՐՕ դաշինքի ակտիվիստները Հայաստանի մի քանի բնակավայրերում, մասնավորապես՝ Արմավիր, Գյումրի և Դիլիջան քաղաքներում սկսել են ցուցակագրել մարդկանց՝ խոստանալով գումար բաժանել ընտրությունների շեմին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: