Պրիմիտիվ մսխում․ Կառավարությունը շարունակում է թանկարժեք տոմսեր գնել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Պետական կառավարման համակարգում թեեւ ավելի քիչ թվով, բայց դեռեւս շարունակում են թանկ գնով ավիատոմսերի գնումները: Օրինակ, Սահմանադրական դատարանը մարտի 12-ի համար Երեւան- Վենետիկ-Երեւան 1 տոմսի համար վճարել 315.000 դրամ: Սա այն դեպքում, երբ կարելի էր այն ձեռք բերել նաեւ 180-200 հազար դրամով:

Այսինքն, ավելի քան 100 հազար դրամ չի տնտեսվել: Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարությունը փետրվարին Երեւան-Գդանսկ 1 տոմսի համար վճարել է 662 հազար դրամ այն դեպքում, երբ հնարավոր էր այն գնել եռակի անգամ ցածր գնով՝ 210-230 հազար դրամով:

Ընդ որում, պետական մեկ այլ գերատեսչություն՝ գյուղնախարարությունը, եւս նույն օրը նույն չվերթով տոմս է գնել, որի համար վճարել է արդեն կրկնակի անգամ քիչ՝ 331 հազար դրամ, թեեւ սա էլ իր հերթին է մոտ 100.000 դրամով ավելի թանկ, քան հնարավոր է գնել շուկայական արժեքով: Սույն գերատեսչություններն այս ավիատոմսերը գնել են պետական համակարգի ավիատոմսերի գնման միակ իրավունքը ունեցող «Էկենգ» ընկերության միջոցով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս