Ավագանին Նովոյին անվճար տարածք է հատկացրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլը գրել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին որոշել է Հանրապետական կուսակցությանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Նահապետ Գեւորգյանին (Նովո) համայնքային սեփականություն հանդիսացող շինությունից նախընտրական շտաբի համար անհատույց տարածք հատկացնել: Ըստ այդմ՝ Սարդարապատի Աբովյան 72 հասցեում գտնվող համայնքային շինությունից 40 քմ տարածք անհատույց հատկացվել է ՀՀԿ-ին, իսկ Նահապետ Գեւորգյանին՝ 20 քմ:

«Լավ են արել, ճիշտ են արել, ի՞նչ կա: Ոչ թե մենակ իմ համար ա ավագանին որոշում կայացրել, այլ որ թեկնածուն որ ցանկություն ունենա, կտրամադրեն անվճար»,- «Փաստի» հետ զրույցում հայտարարեց Նահապետ Գեւորգյանը:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք Նահապետ Գեւորգյանն անվճար տարածքի կարիքն ուներ: «Ես անկեղծ ասած դրա կարիքը չունեի, բայց քանի որ ավագանին նման որոշում ա կայացրել… մնացածներն էլ թող դիմեն, որոշումը կստանան»,- ասաց Գեւորգյանը:

Դիտարկմանը, թե այդպիսով անհավասար պայմաններ են ստեղծվել իր ու մյուս թեկնածուների միջեւ, Նահապետ Գեւորգյանը չպատասխանեց. «Ցտեսություն ձեզ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս