Հարություն Կարապողոսյանը «թռած» է. Նրա հովանավորը հայտնի թաղային հեղինակություն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը հայտնվել է անհարմար վիճակում։ Համայնքից հասնող տեղեկությունների համաձայն, թեկնածուն ֆինանսական խնդիրներ ունի ու չի կարողանում վճարել շտաբների վարձակալության վճարները։ Սա դժգոհություն է առաջացրել շտաբների պատասխանատուների շրջանում, որոնք տարածքներ են վերցրել, հիմա վարձի ժամանակն է, բայց Կարապողոսյանը «թռած» է․ մի քանի անգամ դիմել են նրան, բայց նա կապի դուրս չի գալիս։ Կարապողոսյանի հետ զրուցել չհաջողվեց, պատրաստ ենք լսել նրա մեկնաբանությունները։

Նշվում է, որ թեկնածուի հովանավորն էրեբունցի Պիստն է՝ թաղային հեղինակություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031