«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը միջադեպից հետո զրույց է ունեցել Լեւոն Երանոսյանի հետ եւ ասել, որ եթե պարզվի՝ միջադեպի մեղավորը իր թիմակիցներն են, որոնք վնասվածքներ են հասցրել Լեռնիկ Երանոսյանին, ապա ներողություն կխնդրի, իսկ եթե ոչ, քննությունը կպարզի ողջ եղելությունը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր ընկերական նեղ շրջանակում հայտնել է, որ պատրաստ է լրիվ հրաժարվել քաղաքականության մեջ որեւէ ներգրավվածությունից, բայց երաշխիքներ է ուզում, որ իր ունեցվածքին ոչինչ չի պատահի։ Նա քանիցս փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։
«Լավ են արել, ճիշտ են արել, ի՞նչ կա: Ոչ թե մենակ իմ համար ա ավագանին որոշում կայացրել, այլ որ թեկնածուն որ ցանկություն ունենա, կտրամադրեն անվճար»,- «Փաստի» հետ զրույցում հայտարարեց Նահապետ Գեւորգյանը:
2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոս, լուսաձայնային նռնակ նետող, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ծառայողական քննությունից հետո վերականգնվել են:
Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը հայտնվել է անհարմար վիճակում։ Համայնքից հասնող տեղեկությունների համաձայն, թեկնածուն ֆինանսական խնդիրներ ունի ու չի կարողանում վճարել շտաբների վարձակալության վճարները։
Նախընտրական այս օրերին ընտրակաշառքի խոստումներ տվողների շարքերը համալրել է նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Նրանք այս օրերին ժողովրդի հետ հանդիպումներից և ռեյտինգային թույլ ներկայության պատճառով արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել յոթ տոկոսի անցողիկ շեմը։
Նրա ազատումից հետո Նունե Հովհաննիսյանը նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նոր հայտարարագրում նշել է նաև, որ նախորդ տարի հետ է վերադարձվել իր 250 հազար դոլար արժողությամբ փոխառությունը: Փոխառությունը սովորաբար լինում է կամ ավանդի, կամ տոկոսով տրամադրած գումարի ձևով, սակայն վերջին դեպքում դրա տոկոսները չեն կարող այնքան շատ լինել, քանի որ կհամարվի վաշխառություն:
Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ազգականի ինքնասպանության մասին հակասական տեղեկություններ կան։ Թեև իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ ինքնասպանը հոգեկան խնդիրներ է ունեցել ու վերջին տարիներին չի աշխատել, սակայն լուրեր կան, որ պատճառն այլ է։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանայն» դաշինքի երեկ Աբովյանի մշակույթի տանը կայացած հավաքը շատերի համար անսպասելի բավական մարդաշատ է եղել։
Վերջերս «հետաքրքիր» միջադեպ է տեղի ունեցել Եվրանեսթի «գործերով» Կիև այցելած ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
ՀՀԿ-ում մի ուրիշ կարգի խանդում են Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին, որ նրանցից բացի որևէ մեկին խստիվ արգելված է մասնակցել կուսակցության քարոզարշավին, որը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Մինչ ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ տանել 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր աշխատելու հարցը:
Էջմիածնում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Սեյրան Սարոյանը այս օրերին ոչ միայն արմավիրցիներին հորդորում է ընտրել ՀՀԿ-ին ու իրեն՝ հայտարարելով, որ «իր դեմ խաղ չկա», այլև զուգահեռ պատրաստվում է տղայի հարսանիքին:
Ասում են, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը «անտարբեր» չէ ոչ միայն «Ելքի» ու «Ազատ դեմոկրատների» նկատմամբ, այլև ՕՐՕ դաշինքի, որը նախընտրական այս փուլում բավականին լուրջ գումարներ է ծախսում, և բացի նրանից, որ ղեկավարվում է Սամվել Բաբայանի կողմից, ըստ քաղաքական փորձագետների, այլ անտեսանելի կուրատորներ ևս ունի:
Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար:
Հետաքրքիր օրինաչափությամբ` թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն Արարատի մարզը թողել են քարոզարշավի վերջում. ՀՀԿ-ն` մարտի 22-ին, ԲՀԿ-ն՝ մարտի 24-ին, որից հետո կսկսվեն երևանյան «ֆուրորները»:
Սարուխանյանը նաև տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ դեպքում ձայն չտալ իշխող Հանրապետական կուսակցությանը։
Նրա առողջության հետ կապված լուրջ խնդիր, ըստ «Էրեբունուց» ստացված տեղեկության, չկա, և Ռոզա Ծառուկյանը հիվանդանոց է ընդունվել ավելի շատ պրոֆիլակտիկ բուժման նպատակով։
ՀՎԿ-ն ի դեմս Արթուր Բաղդասարյանի, անդրադարձել է բանակի խնդիրներին։ Մասնավորապես, առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, և 18 տարեկան երեխաները առաջնագծում չկանգնեն։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտարարագրել է իր ունեցվածքը:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։
Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի դուստրը: Աստղիկ Սեդրակյանը Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն էր 2011-ից: Գրեթե միաժամանակ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաև Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը:
«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արդեն կարողանում է սնունդ ընդունել, կիսով չափ կազդուրվել է։
Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ:
Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տևել ավելի քան մեկ ամիս:
ԱԺ ընտրություններին ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Բեգլարյանը, որը կապի և տրանսպորտի նախկին նախաար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, պատկառելի կարողության տեր է: Հակոբ Բեգլարյանն այժմ զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Մարտի 10-ից Կարեն Կարապետյանը եռօրյա այցով քարոզարշավի կլինի Սյունիքի մարզում` Սիսիանից մինչև Մեղրի, նաև` Վայոց Ձոր: Սյունիքը, որն ունի ռազմավարական նշանակություն և ամենաշատ ընտրողը, անհանգստություն է պատճառում ՀՀԿ-ին: