Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանից երաշխիք է ուզում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր ընկերական նեղ շրջանակում հայտնել է, որ պատրաստ է լրիվ հրաժարվել քաղաքականության մեջ որեւէ ներգրավվածությունից, բայց երաշխիքներ է ուզում, որ իր ունեցվածքին ոչինչ չի պատահի։ Նա քանիցս փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։

Սերժ Սարգսյանը խոստացել է հանդիպել ընտրություններից հետո, բայց երաշխիքների շուրջ վերջնական պայմանավորվածությունը հնարավոր կլինի կայացնել խոսակցությունը ոչ թե առաջիկա ընտրություններից հետո, այլ 2018-ի ապրիլի 9-ից հետո, երբ վերջնականապես որոշակի կլինի, թե ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս