Արգամ Աբրահամյանի թիմակցին ձերբակալել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականները նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձում են համոզել, թե իրենք կտրուկ փոխվել ու լավն են դարձել, սակայն ներքաղաքական դաշտում իրար հաջորդող իրադարձությունները հակառակն են ապացուցում. իշխանության մեջ ընդամենը դեմքերն են փոխվել, իսկ ահա գործելաոճը մնացել է նույնը:

Երեկ Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արգամ Աբրահամյանի թիմակիցներից Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում ու ձերբակալել նրան: Ըստ քննչական կոմիտեի՝ Հակոբյանը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ. վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որեւէ ստորաբաժանումում հաշվառվելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031