Կառավարական զորքերը Դամասկոսի արվարձանում զինյալների դիրքերին հարված հասցնելիս օգտագործել են քիմիական նյութ (ֆոսֆոր) ունեցող լիցքով հրթիռներ:
Հարաբերությունների վերականգնումը տեղի կունենա միայն թուրքական բոլոր պահանջների կատարումից հետո:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու ԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, պատմել է իր առողջական վիճակից, խոսել հետընտրական զարգացումներից ու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորելու պատրաստակամություն հայտնել:
Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական ֆորումում նախ ելույթ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին Ծաղկազարդի տոնի առթիվ:
Հայաստանի մարզպետները չեն ցանկանում անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-առաջարկին:
«Ժողովրդի աղքատ վիճակ և քայքայված տնտեսություն, արտագաղթող և բաժանվող ընտանիքներ… սա է վիճակը Շիրակում»:
Փակ շուկայի շրջակա տարածքում hetq.am-ի նկարահանումներին խոչընդոտել են 50-անց երկու տղամարդիկ` սպառնալով ջարդել տեսախցիկը: Նրանք չեն ներկայացել:
Երեկ լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին ոստիկանները թույլ չեն տվել Ազատության հրապարակում իր ծրագիրը ներկայացնել: Փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը պնդել է, որ կանաչ տարածքի վրա չի թույլատրվում:
«Սկզբում Րաֆֆին նշում էր 80 տոկոս և, ճիշտ էր ասում, բոլորիս համար էլ պարզ է, որ նա հաղթել է և այս պարագայում, կարծում եմ, նա պետք է մաքսիմալ կերպով ներկայացներ իր պահանջը, այն է` Սերժ Սարգսյանը պետք է լքի Բաղրամյան 26-ը»:
Բերեզովսկին պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը: Ռուսաստանում նա մեղադրվում էր խաբեության, փողերի լվացման և ուժի կիրառմամբ իշխանափոխության փորձ կատարելու մեջ:
Րաֆֆի Հովհաննիսյանի թվարկած պաշտոնների թվում շատ են այն պաշտոնները, որոնք զբաղեցնողների մի մասին Ս. Սարգսյանը, այսպես թե այնպես, փոխելու է:
«Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը»:
Դա բացառապես «Ժառանգության» գործն է, իրենց նպատակահարմարության խնդիրն է»,-168.am-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի հազարավոր բնակիչներ դիմել են փրկարարների օգնությանը: 20 մարդ հոսպիտալացվել է, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Մի շաբաթ էլ պիտի սպասենք, նոր քննարկենք Րաֆֆու պահանջները, որովհետև սրանից հետո է՛լի բաներ պիտի ուզի: Արդեն Հայաստանի սահմանը կամաց-կամաց անցնելու է՝ հարևան պետություններ, հարևան պետություններից էլ ինչ-որ բան կուզի»,-ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
«Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել և չքաղաքականացնել այս ամենը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Երեկ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկները, վկայեցին, որ կամավոր քաղցն այս դեպքում ամենևին էլ վատ խորհրդատու չէ: Եվ ոչ էլ աշխարհի վրա դառնանալու պատճառ:
Վատ եղանակի պատճառով Կիևում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Քաղաքային իշխանությունները նշում են, որ երեկվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքում 50մմ ձյուն է տեղացել։ Դա ամսական նորման գերազանցում է 3 միլիմետրով։
Այս մասին Europort Istanbul ծովային ինդուստրիայի միջազգային տոնավաճառի բացման ժամանակ հայտարարել է Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շիլյան Սուն:
Սերժ Սարգսյանը, ելնելով փոխզիջման քաղաքականությունից, կքննարկի Րաֆֆի Հովհաննիսյանին որոշ պաշտոններ տրամադրելու հարցը և «մի երկու բան կշպրտի նրան», բայց դրանք չեն լինի Րաֆֆի Հովհաննիսյանի մատնանշած պաշտոնները:
Բացի այդ, ԿՀՎ-ն մի շարք գործակալներ է ուղարկել Թուրքիա, որոնց միջոցով սիրիացի ապստամբները սպառազինություն են ստանում Պարսից ծոցի երկրներից:
Այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մի մասը կարող է քննարկման առարկա դառնալ:
Իսրայելի կողմից ներողություն խնդրելը վնաս է պատճառում ազգային արժանապատվությանը և խաթարում է մեր դիրքերը մերձավորարևելյան տարածաշրջանում ու միջազգային արենայում:
Այս մասին են վկայում Չինաստանի մաքսային ծառայության տվյալները:
Ամեն անգամ Ազատության հրապարակ գնալով, ես ժողովրդի կողքին փնտրում եմ ԲՀԿ ղեկավարներին, ուզում եմ տեսնել նրանցից որևէ մեկին, հատկապես Գագիկ Ծառուկյանին, նրանից շնորհակալություն հայտնել, որ իր խոսքը գործ է, որ ինքը հաղթանակած, ըմբոստացած և ոչ թե Սերժ Սարգսյանին ընտրած ժողովրդի կողքին է:
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները երկրորդն են լինելու մայրաքաղաքի պատմության մեջ: Թե նախորդ` 2009թ. ընտրություններում, թե այս անգամ ընտրություններին մասնակցում է 7 ուժ` պայքարելով քաղաքային ավագանու 65 տեղի և գլխավորը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար:
168.am-ի հետ զրուցած կանայք նշում էին, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե 2008թ. Րաֆֆի Հովհաննիսյանը չէր սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա էլ իրենք չպետք է որևէ կերպ մասնակցեն Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցառումներին:
Աբխազական երկաթուղու վերաբացումը հակասում է Վրաստանի շահերին:
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն մարդիկ չեն, ես չեմ ասում` ո՞վ է լավ, ո՞վ է վատ, բայց նրանք տարբեր մարդիկ են, և ես վստահ եմ, որ զենք չի կիրառվի: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց այլ ճանապարհ, որն, ըստ իս, պարտվողական է: