Բաժիններ՝

Ռուսաստանը Եգիպտոսին մատակարարել է «Անթեյ-2500» զենիթա-հրթիռային համալիր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսն այս տարի Ռուսաստանից ստացել է «Անթեյ-2500» զենիթա-հրթիռային համալիր (ԶՀՀ): «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ-ի կոնցեռնը պլանավորում է այդ ԶՀՀ-ից տրամադրել նաև մի շարք այլ երկրների:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը. «Այդ համակարգի, որը հայտնի է նաև որպես С-300ВМ, առաջին ստացողը դարձել է Վենեսուելան: Այս տարի «Անթեյ-2500» ԶՀՀ է ստացել Եգիպտոսը: Պլանավորված է այդ համակարգից մատակարարել ևս մի շարք երկրների»:

Ձիրկալնն ընդգծել է, որ Վենեսուելայի ու Եգիպտոսի զինվորականները բարձր գնահատական են տվել «Անթեյ-2500» ԶՀՀ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս