Կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով դիմելու է Գալուստ Սահակյանին
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԱԺ նախագահին կառաջարկվի նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Այսօր կառավարության նիստում ներկայացնելով որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրակարգում առաջարկվում է 26 հարց, որոնց շարքում ընդգրկված կլինեն «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին» և այլ նախագծներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խնդրեց թույլ տալ նաև օրակարգում ներառել «Հանրակրթության և կրթության մասին» օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը կընդգրկվի օրակարգում: