Նորից՝ քանակի և որակի մասին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Եթե այսօր հանրահավաք անի Պարույր Հայրիկյանը, ապա առանց կազմակերպիչների կողմից կոպեկ ծախսելու կհավաքվի 200 հոգի՝ մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ: Եթե այսօր առանձին հանրահավաք անի «Ժառանգությունը», ապա միանգամայն անշահախնդրորեն կհավաքվի 1000-1500 հոգի՝ մարդիկ, որոնք ուզում են ապրել ազատ եւ ժողովրդավարական հայրենիքում:

Եթե այսօր հանրահավաք անի ՀԱԿ-ը, ապա դարձյալ բացառապես հասարակական հիմունքներով կհավաքվի 3-4 հազար հոգի՝ հիմնականում մարդիկ, որոնց հաճելի է լսել, թե ինչպես են «քլնգում» իշխանություններին:

Վերջապես, ԲՀԿ-ի առանձին հանրահավաքին կգա 2-3 տասնյակ հազար քաղաքացի. նրանք աշխատում են ԲՀԿ-ական բիզնեսմենների ձեռնարկություններում, սպորտային կառույցներում կամ պարզապես անտարբեր չեն փողի նկատմամբ: Այդպիսով՝ եթե խնդիրը Ազատության հրապարակ զանգված բերելն է, ապա ԲՀԿ-ն դա կարող է ինքնուրույն անել՝ առանց Եռյակի մնացած կուսակցությունների աջակցության: ԲՀԿ-ն պակաս չունի նաեւ երիտասարդ, տաղանդավոր հռետորների, որոնք հարթակից այնպես «կտանեն ժողովրդի ցավը», որ ինքը՝ Արշակ Սադոյանը կնախանձի:

Ո՞րն է, ուրեմն, իմաստը քո ռեսուրսներից բաժին հանել «աղքատ ազգականներին», որպեսզի վերջիններս էլ հնարավորություն ունենան հարթակ բարձրանալու եւ ճառեր արտասանելու մեծ զանգվածների առաջ: Կամ, եթե այլ զուգահեռ անցկացնենք, բազմաթիվ պետություններում տնտեսապես զարգացած ռեգիոնը դոտացիա է տալիս դեպրեսիվ ռեգիոններին՝ երկրում կայունությունը ապահովելու համար»:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930