Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին է մոտեցրել 200 տանկ, 191 ինքնաթիռ և 121 ուղղաթիռ. Յուրի Սերգեև
РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին է մոտեցրել 200 տանկ, 191 ինքնաթիռ, 121 ուղղաթիռ, 640 հրետանային սարք, 1600 ավտոմեքենա: Այս թվերը ՄԱԿ ԱԽ-ի երկվա նիստի ժամանակ ներկայացրել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը:
Դրանից առաջ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր, թե ռուսական ռազմական շարասյունները մուտք են գործել Դոնբաս:
Բրիդլավը մանրամասնել էր, որ խոսքը գնում է ռուսական տանկերի, հրետանու, ՀՕՊ-ի համակարգերի ու ստորաբաժանումների մասին, որոնք հատել են Ուկրաինայի սահմանը: Բրիդլավը մտահոգություն էր հայտնել, որ ռուս-ուկրաինական սահմանն ամբողջովին բաց է: