Գագիկ Ծառուկյան. Ինձ ոչինչ հետ չի պահի, լինելու եմ ժողովրդի կողքին (տեսանյութ)

«Համաժողովրդական շարժումն օրըստօրե իր առանցքի շուրջ է համախմբում ավելի մեծ թվով համակիրների»: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունեց «Առաքելություն» կուսակցության անդամներին՝ նշելով, որ դռները բաց են բոլորի ու ցանկացած ողջամիտ առաջարկի համար: Հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահն ընդգծեց, որ գնալու է մինչև վերջ, ու իրեն ոչինչ հետ չի պահելու:

Ի դեմս «Բարգավաճ Հայաստանի»` ոչ իշխանական ուժերը բաց են բոլորի համար, ովքեր սեփական ու իրենց զավակների ապագան տեսնում են հայրենի երկրում ու պատրաստ են մաս կազմել համաժողովրդական շարժման, որի ալիքը գնալով ավելի ու ավելի հուժկու է դառնում: Ոչ ոք իրավունք չունի ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ ինչ-որ մեկն իր փոխարեն պետք է մտածի ու գործի: Յուրաքանչյուրն իր մասնաբաժինը պետք է ունենա մեր երկրի շենացման, ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցում:

«Առաքելություն» կուսակցության անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեցին, որ հետևում են հանրահավաքներին ու ոգևորված են ԲՀԿ առաջնորդի ելույթից:

«Ամեն մեկն իր արժանի տեղը պետք է ունենա մեր երկրում, վստահ, որ գնահատված է ու արժևորված: ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ իր թիկունքում ունի հզոր պետություն, որը մտածում է իր քաղաքացու բարեկեցության մասին՝ պատրաստ ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ սեփական հողում արարելու, աշխատելու ու այդ պտուղները վայելելու համար»,- նշեց ԲՀԿ առաջնորդը:

Կարդացեք նաև

«Պետք է վստահել այն ուժին, որը կարող է երկիրը դուրս բերել այս լճացումից: Ես պատրաստ եմ այդ պատասխանատվությանը, գնալու եմ մինչև վերջ», – իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց ԲՀԿ նախագահը:

«Մեր երկրի համար վճռորոշ այս փուլում առավել քան կարևոր է միասնությունը, միմյանց նկատմամբ հարգանքն ու նվիրումը սկսած պայքարին», – հավելեց Գագիկ Ծառուկյանը՝ պատրաստ գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք «ոչ» են ասում ներկայիս լճացմանն ու սոցիալ-տնտեսական անարդարություններին:

«Ինձ ոչինչ հետ չի պահի, լինելու եմ ժողովրդի կողքին՝ ականջալուր նրա արդարացի պահանջին»,- «Առաքելություն» կուսակցության անդամների հետ հանդիպման ավարտին վերստին հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս