Բաժիններ՝

Ռուսական ևս մեկ ռազմանավ է մոտեցել Լատվիայի տարածքային ջրերին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայի տարածքային ջրերի մոտ հայտնաբերվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի ևս մեկ ռազմանավ: Այս մասին նշված է Twitter-ի միջոցով Լատվիայի զինված ուժերի տարածած հաղորդագրությունում:

Ընդգծվում է, որ գիշերային ժամերին Բալթիկ ծովում՝ Լատվիայի բացառիկ տնտեսական գոտում, գտնվել է ռուսական «Ժիգուլևսկ» ռազմանավը: Նոյեմբերի 11-ին էլ Լատվիայի զինված ուժերը երկրի տարածքային ջրերի մոտ հայտնաբերել էին ռուսական «Տարանտուլ» ռազմական կորվետը:

Լատվիայի զինված ուժերի տարածած տեղեկատվության համաձայն՝ այս տարի՝ մինչև սեպտեմբերի 1-ը, Ռուսաստանի զինված ուժերի ինքնաթիռներն ու ռազմանավերը 173 անգամ մոտեցել են Լատվիայի սահմաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930