
Ուղղաթիռի կործանումը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը. Ադամ Շիֆ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի զինված ուժերի՝ ուսումնա-մարզական թռիչք իրականացնող ուղղաթիռի կործանումը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Շիֆի խոսքերով՝ այդ միջադեպը վկայում է Ադրբեջանի կողմից մարդկային կյանքերի մասին չմտահոգվելու մասին, ինչպես նաև սադրանքների ու բռնությունների օգնությամբ սեփական ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նրա ձգտման մասին: Գրում է Armenian weekly-ն: