
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ-ի ուղղաթռը խոցելու կապակցությամբ: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին երեկ հայտարարել է.
«Այսօրվա միջադեպը ևս մեկ հիշեցում է այն մասին, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, այդ թվում նաև տարածաշրջանում նվազեցնել լարվածությունը և հարգանք ցուցաբերել հրադադարի ռեժիմի հանդեպ»:
Փսակիի խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: