Այս մասին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի ու Վլադիմիր Պուտինի զրույցի արդյունքներով հայտարարել է Սպիտակ տունը:
Եթե Իրանը ցանկանար ստեղծել ԶՈԶ, ապա ավելի հեշտ կլիներ քիմիական կամ կենսաբանական զենք պատրաստելը:
«Եթե հաստատվի Տիմոշենկոյի այցի մասին տեղեկատվությունը, ապա մենք կպահանջենք, որպեսզի բանակցություններն ընթանան հրապարկային` միջազգային միջնորդների հնաձնարարությամբ` կուլուարային պայմանավորվածությունների ձեռքբերումը կանխելու համար»,- ասել է Նուսը:
Նրանք դիտորդական առաքելություն են իրականացրել Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ, ադրբեջանական կողմի հաշվին բնակվել են շքեղ հյուրանոցներում եւ ընտրությունների վերաբերյալ ներկայացրել գրեթե նույնաբովանդակ դրական գնահատական:
Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվել են մոտ 50 քաղաքացիներ, նրանց մեջ է նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը։ Սասուն Միքայելյանն այստեղ է ժամանել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 14-ամյա որդու Աշոտ Փաշինյանի հետ:
Յուլյա Տիմոշենկոյի ընտանիքի տրամադրության տակ են գտնվում 6 բնակարաններ: Ինքը՝ Յուլյա Տիմոշենկոն, բնակվում է Կիևի հարավ-արևելյան հատվածում: Նրա բնակարանից ոչ հեռու բնակվում են նրա մայրը և զարմուհին՝ Տատյանա Շարապովան:
Այս շաբաթ մի քանի հայ փորձագետներ հանդես եկան հայտարարությամբ, թե Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը:
Թուրքիան պետք է պատրաստ լինի միաժամանակ մասշտաբային պատերազմ մղել երկու ճակատում և դրան զուգահեռ մղել «կես» (ներքին) պատերազմ:
Այն, որ Ռ. Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն և կարող է իր խոսքն ասել, ես դա ընկալում եմ` որպես բացարձակապես նոր որակի Ռոբերտ Քոչարյան: Իմ մտքի ծայրով նույնիսկ չի անցնում, որ 2008-ի Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել քաղաքականության մեջ, կամ նորից լինել նախագահ:
Վ. Կլիչկոն ապրում է Կիևի կենտրոնում գտնվող վեց հարկանի շենքում, որը կառուցված է դասական ոճով՝ 1901թ.: Բնակարանը 225 քառակուսի մետր է, այն ունի 6 բնակելի սենյակ, 4 լոգասենյակ ու արտաքնոց:
«Դաշնային խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո նախագահն ստացել է այդ իրավիճակի կարգավորման համար անհարժեշտ միջոցների ողջ զինանոցը` եւ զորքեր մտցնելու, եւ գործողությունների, եւ ԱՄՆ-ում մեր դիվանագիտական առաքելության ղեկավարի վերաբերյալ»,-նշել է նա:
Երբ օրակարգի երկու հարցերի քննարկումն ավարտվեց, Տաճատ Սարգսյանը վերցրեց միկրոֆոնը և հայտարարեց. «Ես ուզում եմ լինել առաջին քարտուղար, ովքե՞ր են համաձայն»: Եվ առանց սպասելու, որ որևէ մեկը կքվեարկի կամ ինչ-որ բան կասի` ավելացրեց. «Առաջարկն ընդունված է, անցավ միաձայն»: Ես վեր կացա և ասացի` ընկերներ, մենք կոպիտ կանոնադրական խախտում ենք անում, եթե ընկեր Սարգսյանն ուզում է առաջին քարտուղարի հարցը դրվի քննարկման, եկեք օրակարգում ավելացնենք «Կազմակերպչական հարցեր» հոդվածը և հարցը դնենք քննարկման:
«ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում ինձ համար ամենակարևորն այն է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձված կոռուպցիային, օրենքի գերակայությանը, որոնք իմ մոտեցումներում կարևորագույն խնդիրներն են:
Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Պետական դուման պատրաստվում է քննարկել մի օրինագիծ, որով պարզեցվելու է ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին ՌԴ քաղաքացիության շնորհումը, այլ սահմանում է Ռուսաստանի Ֆեդերացիային նոր կազմավորումների միանալու կարգը:
Քաղաքացիները և քաղաքական գործիչները շարունակում են այցելել Մյասնիկյանի արձանի հարակից տարածք` հարգանքի տուրք մատուցելու Մարտի մեկի զոհերի հիշատակին: Քիչ առաջ արձանի մոտ ծաղկեպսակ դրեցին և մոմավառություն կատարեցին նաև Հայոց համազգային շարժման անդամները` կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
Պռոշյան-Բաղրամյան հատվածում ոստիկանների և երթի մասնակիցների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ոստիկանները թույլ չէին տալիս շարժվել փողոցով՝ պահանջելով դուրս գալ մայթեզր: Դիմելով ոստիկաններից մեկին՝ Բարսեղյանը զայրացած ասաց. «Բան ասի՞ր, բան ես ասում՝ ֆորմեդ հանի՝ գնանք-ասա: Դե նայի, բան չասես»:
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարենկոյի ամառանոցը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից մոտ 27 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկում է: Բացի երեք հարկանի առանձնատնից՝ նրա ամառանոցում կառուցված է նաև հյուրերի, անվտանգության աշխատակիցների համար նախատեսված բնակարան, ավտոկայանատեղի, թենիսի կորտ:
Որտե՞ղ է իշխանությունն այսօր՝ 2014 թվականի մարտի 1-ին, երբ Հայաստանում նշվում է Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների մահվան տարելիցը:
Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` Ազատության հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռևս հյուսիսի բևեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես եւ թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով:
Ուկրաինայի տարածքում զորքերի տեղակայում ծրագրվում է իրականացնել «մինչեւ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կայունացումը»:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովը, news.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում հնչեցրած այն տեսակետին, թե Գագիկ Ծառուկյանն ինչո՞վ է պակաս Բիձինա Իվանիշվիլիից, նշել է, թե Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու:
Քիչ առաջ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դրեցին երթի մասնակից քաղաքացիները: Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակից երթով դեպի Մյասնիկյանի արձան շարժվող հանրահավաքի մասնակիցները այս պահին լուռ, բռունքները վեր պարզած անցնում են Գրիգոր Լուսավորիչ փողոցով: Հանրահավաքի կազմակերպիչները մեխակներ են բաժանում ցուցարարներին:
Չորս տարի շարունակ Եվրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե չի ասում՝ երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը: Հասկանալի է, որ պետք է սպասել պատասխանին:
«Փառապանծ գեներալի բնորոշմամբ՝ վերջին բոլշևիկը պետք է հեռանա»,- այսօրա հանրահավաքում մեջբերելով գեներալ Մանվել Գրիգորյանին՝ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, թե իր խորին համոզմամբ՝ իշխանափոխության պահը ՀՀ-ում լիովին հասունացած են, քանի որ առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականցնել, կամ նրանցից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում: ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հասարակական կազմակերպությունները, քաղաքական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը՝ հոգով ու ոտքով ընկալեն ՀՀ փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի իմաստը, որովհետև պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է բոլորիս վրա:
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համագրծակցությունը համարում է սերտ: Ըստ նրա՝ հենց այդ սերտ համագործակցության շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ:
ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը Ազատության կազմակերպված ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Նա նշեց, որ Մարտի մեկի ոճրագործության էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ դատարանի առջև կկանգնեն ոճրագործության կազմակերպիչները, որոնք մինչ օրս պատասխան չեն տվել:
Ձեր այո-ն նշանակում է, որ ՀՀ-ում բոլորի համար եկել է կողմնորոշման պահը, բոլորը պետք որոշեն՝ ժողովրի հե՞տ են, թե՞ Սերժ Սարգսյանի: Այսօրվանից մեկնարկող քաղաքական գարունը դառնալու է Հայաստանի ճշմարտության պահը: