Սաակաշվիլին ու Իվանիշվիլին անհրաժեշտ են միմյանց՝ մարդկանց ահաբեկելու համար. Ալասանիա
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ունեն միմյանց կարիքը, որպեսզի ահաբեկեն մարդկանց.
«Սաակաշվիլին ու Իվանիշվիլին անհրաժեշտ են միմյանց՝ մարդկանց ահաբեկելու համար: Դրա համար էլ ես համարձակորեն կարող եմ ասել, որ նրանցից որևէ մեկն էլ անհրաժեշտ չէ ժողովրդին: Վրաստանին անհրաժեշտ է զարգացում, Վրաստանը չունի Սաակաշվիլու ժամանակներին վերադառնալու կարիք»:
Ալասանիան ընդգծել է, որ մտադիր չէ աջակցել Սաակաշվիլու կուսակցության նախաձեռնությանը՝ կապված Վրաստանի գործող կառավարությանն անվստահություն հայտնելու հետ: Ալասանիան հայտարարել է, որ իրենք խորհրդարան կմտնեն իրենց օրակարգով և չեն աջակցի նրանց նախաձեռնությանը: