
Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 մարդատար օդանավում գտնվել է 150 ուղևոր. Germanwings

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Germanwings ընկերությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 մարդատար օդանավում գտնվել է 150 ուղևոր: Նրանցից 144-ը ուղևորներ էին, իսկ մնացյալ 6-ը՝ ինքնաթիռի անձնակազմի անդամներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե օդանավում գտնվել է 154 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Այդ մասին հայտարարել էր Թռիչքների անվտանգության գերմանական ծառայության ներկայացուցիչ Աքսել Ռաաբը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես հայտարարել է, որ օդանավում գտնված բոլոր անձինք, ըստ ամենայնի, զոհվել են:
Ֆրանսիացի ավիադիսպետչերները չեղյալ են հայտարարել իրենց գործադուլը, որը նրանք պլանավորել էին անցկացնել մարտի 25-ին: Ֆրանսիացի ավիադիսպետչերների արհմիությունը հայտարարել էր, որ այդ որոշումը կապված է Ֆրանսիայի հարավում Airbus A320-ի օդանավի կործանման հետ: