Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի ՊՆ ղեկավարին հորդորում է չափել ջերմությունը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հայտարարությունը, թե «առաջին իսկ հարվածով ոչնչացնել թշնամու 70 տոկոսը, մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը հարյուրավոր տարիների հետո դեռ ուշքի չեն գա», ասել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է»։ Միաժամանակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տալ ոչ թե պաշտպանության նախարարը այլ «կռիվ-կռիվ» խաղացողը։

«Ռազմական գործից տարրական գաղափար ունեցող մարդը այդ «հերոսին» միայն մի բան կարող է առաջարկել՝ չափել ջերմությունը»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նախարարի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ մարտունակությունն առաջին հերթին բանակն է, այլ ոչ թե զենքն ու տեխնիկան.«Ինչքան ուզում ես կարելի է պարծենալ ռազմական բյուջեով, տեխնիկայով, զենքով, բայց մարտունակությունն ապահովում են մարդիկ, հայրենասիրական տրամադրությունը եւ նվազագույն միջոցներով մեծ նպատակներ գրավելու կարողոությունը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս