Կլինեն խոշոր սադրանքներ, կրակոցներ խաղաղ բնակչության վրա. Կոմանդոս

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի, կարծիքով՝ մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ասել է այն, ինչ իրեն հրահանգել են։ «Զարմանալու բան չկա, քանի որ նույն Ադրբեջանն իր զոհերի թիվը չի հայտնում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է միշտ հաղորդում»,- այսօրվ ասուլիսում ասաց Կոմանդոսը։

Խոսելով հնարավոր պատերազմի վերսկսման մասին, նա ասա, թե պատերազմ չի լինի, բայց կլինեն խոշոր սադրանքներ: Նրա խոսքով՝ ապրիլի 24-ին ընդառաջ սադրանքները լինելու են ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ կլինեն կրակոցներ խաղաղ բնակչության վրա: «Նրանք փորձում են գտնել մեր թույլ կողմը և խոցել մեր պետական սահմանները: Կարծում եմ, որ ապրիլի վերջին թուրքերը կդադարեցնեն այդ գործողությունները»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս