ՇՀԿ-ի ընդլայնման համար գոյություն չունի իրավական որևէ խոչընդոտ. Մեզենցև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևն այսօր Պեկինում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՇՀԿ-ի ընդլայնման համար ներկայումս գոյություն չունի իրավական որևէ խոչընդոտ:
Նա ընդգծել է, որ նոր երկրների անդամակցումը կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը միջազգային խնդիրների լուծման ժամանակ. «Դուշանբեում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ վեց երկրների ղեկավարները ստորագրել են պատմական փաստաթղթեր, որոնք ամբողջովին ավարտել են կազմակերպության ընդլայնման նորմատիվային բազայի ձևավորումը:
Երկրորդ կարևոր փաստաթուղթը վեաբերվում է ՇՀԿ-ում նոր անդամներ ընդունելու կարգին: Այդպիսով, կազմակերպության ընդլայնման համար չկա իրավական որևէ խոչընդոտ»: Նշվում է, որ ՇՀԿ-ի հաջորդ գագաթաժողովը պետք է անցկացվի այս տարվա հուլիսին, Ուֆայում: